Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սաֆարովը պետք է հայտնվի Ինտերպոլի ցուցակում. Մայքլ Քեմբեք

Սաֆարովը պետք է հայտնվի Ինտերպոլի ցուցակում. Մայքլ Քեմբեք

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է պատժամիջոցների ենթարկի Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ որոշում ընդունելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով EurActiv.com-ը, այս մասին եվրոպական կառույցին հորդորել է «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը կայքում հրապարակված իր հոդվածում: «Աննախադեպ ձեւով եվրոպական եւ այլ միջազգային կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի վերջին սադրիչ քայլը` նախագահ Ալիեւի կողմից մարդասպանին ներում շնորհելը եւ փառաբանելը: Իրավիճակը հատկապես սրվեց, երբ Ալիեւը որոշեց ներում շնորհել նրան, տալ մայորի կոչում, ապահովել 8 տարվա աշխատավարձով, բնակարանով եւ անձնագրով անմիջապես հայրենիք ժամանելուց հետո»,-նշում է Քեմբեքը եւ հարց ուղղում` ինչու են այս հարցում զգացմունքներն այսքան սուր բնույթ կրում եւ ինչու պետք է ԵՄ-ն զբաղվի այդ հարցով:

«Առաջինը` սպանութունը տեղի էր ունեցել ԵՄ անդամ պետությունում, որը մինչեւ վերջին պահը Հայաստանին հույս է տվել, որ ոչ մի արտահանձնում նախատեսված չէ: Այժմ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները կասեցվել են: Երկրորդ` քանի որ ԵՄ անդամ երկրի դատարանի վավեր վճիռը շրջանցվել է երրորդ երկրի կողմից եւ դե ֆակտո թուլացրել է իր իրավական վճիռները կիրառելու ԵՄ լիզորությունները»,-գրում է գլխավոր քարտուղարը: Համաձայն Մայքլ Քեմբեքի դիտարկման` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս իրավիճակում երրորդ կետն է, որի վրա Եվրոպան պետք է ուշադրություն դարձնի, քանի որ այն այլեւս «սառեցված հակամարտություն» չէ` անկախ 1994 թ.-ին հաստատված հրադադարի ռեժիմի:

«Ադրբեջանի կողմից Սաֆարովին ներում շնորհելը նման սադրիչ ձեւով հանգեցրեց նրան, որ Հայաստանը կտրուկ պատասխաններ պահանջի` օրինակ ճանաչել ԼՂ անկախությունը: Նման քայլերը կարող են Ալեիեւին հասցնել ավելի սուր արձագանքի եւ նույնիսկ քայլերի`փորձելու դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդավորված բանակցությունները: Մինսկի խումբը մշտապես հետեւել է Բաքվի մաքսիմալիստական պահանջներին, համաձայն որոնց` հայկական տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին»,-նշում է քարտուղարը: Վերջինս այն համոզմունքին է, որ դաժան մարդասպանին հրապարակայնորեն փառաբանելը եւ ներում շնորհելը ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունքի դրսեւորում եվրոպական արժեքների նկատմամբ, հակտապես ԵՄ եւ կառույցի անդամ պետության հանդեպ: «Դատապարտումների ցուցակից հետո, որը սկսվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, Եվրոպական խորհրդարանից եւ վերջացանում Եվրոպայի խորհրդով, հիմա իրական աշխատանք սկսելու ժամանակն է»,-գրում է նա:

Քեմբեքի կարծիքով` առաջինը` Սաֆարովը պետք է հայտնվի Եվրոպոլի եւ Ինտերպոլի ցուցակում, որ չկարողանա ոտքն Ադրբեջանի սահմանից դուրս դնել, երկրորդ` Հայաստանը եւ Հունգարիան պետք է աշխատեն իրենց պատմական բարեկամական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Երկու երկրներն էլ քրիստոնյա պետություններ են: Երրորդ` ԵՄ-ն պետք է վերանայի եւ վերափոխի իր դիրքորոշումը եւ մոտեցումներն Ադրբեջանի նկատմամբ: Եվ վերջապես, Հայաստանը պետք է խելացի պատասխաններ գտնի, առանց սադրանքի ծուղակն ընկնելու, որին եւ Ալիեւը բնականաբար սպասում է: «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղարն այն համոզմունքին է, որ նոր պատերազմից խուսափելու համար, հարեւան Հայաստանի նկատմամբ պետության կողմից աջակցվող քսենոֆոբիան եւ Ադրբեջանում աճող ազգայանկանությունը պետք է ենթարկվեն Եվրոպայի եւ միջազգային հանրության կողմից ամենախիստ վերաբերմունքին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am