Հռոմի hայ hամայնքը իտալական խորհրդարանից կպահանջի դատապարտել ոճրագործ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի հայ համայնքի խորհուրդը բողոքի նամակ է հղել Իտալիայում Հունգարիայի դեսպանին` Հունգարիայի կողմից միջազգային իրավական չափանիշների խախտմամբ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այդ երկրի կողմից ներում շնորհելու կապացությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հռոմի hայ hամայնքը մտադիր է հարցը ներկայացնել նաև Իտալական ազգային ժողովին` որակելով արարքը «ոտնձգություն միջազգային օրենքների եւ արդարության սկզբունքների նկատմամբ»:
Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրի կողմից` չնայած խոստումներին, որ ոճրագործը կշարունակի պատժի կրումը: Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Միջազգային հանրությունը Ադրբեջանի` միջազգային իրավական նորմերին հակասող քայլի դատապարտման հայտարարություններով է հանդես գալիս: Հունգարիան մեղադրել է Ադրբեջանին` խոստումը դրժելու մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում