Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սաֆարովի վեճը Հունգարիային չի վերաբերում. Վիկտոր Օրբան

Սաֆարովի վեճը Հունգարիային չի վերաբերում. Վիկտոր Օրբան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան Սաֆարովի գործում ոչ միայն անկեղծ է գործել, այլ նաեւ Եվրոպական իրավական նորմերին համապատասխան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Politics.hu կայքը, այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Կոշուտ» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ: Վարչապետն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս վեճը Հունգարիայինը չէ: «Այս կռիվը մերը չէ, սա մեր հակամարտությունը չէ, Հունգարիան այստեղ կապ չունի»,-նշել է նա: Օրբանը նաեւ ասել է, որ հակամարտությունից դուրս գտնվելը բխում է Հունգարիայի շահերից:

Նա հայտարարել է, որ Հունգարիան կարող է հպարտանալ իր կառավարությամբ, որը  առաջնորդվում է եվրոպական իրավական նորմերով: Երբ ինչ-որ երկիր գրավոր վստահեցնում է, որ կշարունակի Հունգարիայում դատապարտված հանցագործի բանտարկությունը, ուրեմն Հունգարիան կարող է հանգիստ արտահանձնել այդ անձին: «Գրավոր երաշխիքներ ստանալու դեպքում մենք հայցը բավարարում ենք»,-ասել է նա:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտել է Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացել է նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհել են մայորի կոչում, ապահովել բնակարանով, անձնագրով: Հայաստանը կասեցրել է հարաբերությունները Հունգարիայի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am