Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ պետդեպում պահպանվում է մտահոգությունը Հունգարիայի եւ Ադրբեջանի գործարքի առնչությամբ

ԱՄՆ պետդեպում պահպանվում է մտահոգությունը Հունգարիայի եւ 
Ադրբեջանի գործարքի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դատապարտում է ցանկացած գործողություն, որը նպաստում է տարածաշրջանային լարվածությանը, այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հիասթափված է Հունգարիայի կառավարության` Սաֆարովին արտահանձնելու որոշումով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենտրելը մամլո ասուլիսի ժամանակ: «ԱՄՆ-ը կշարունակի շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ լարվածության թուլացման ուղղությամբ»,-հայտարարել է Վենտրելը:  

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը, լրագրողը հարց է ուղղել` արդյոք կառույցը հնարավորություն է ունեցել Հունգարիայի կողմից Սաֆարովին արտանհանձնման մտահոգության առնչությամբ կապ հաստատել Հունգարիայի կամ Ադրբեջանի հետ կամ եղել է արդյոք որեւէ զրույց Պետքարտուղարության եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, ինչին Վենտրելը պատասխանել է. «Մենք միանշանակ կապի մեջ ենք եղել երկու կողմերի իշխանություննների հետ` փորձելով պարզել իրավիճակը»:

Հարցին` արդյոք Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններն այս հարցի շուրջ չեն ակտիվացնում խնդիրները, նա պատասխանել է, որ դեռեւս մեկնաբանություններ այս միջադեպից հետո չի լսել, եւ իրենք շատ մտահոգված են ու շարունակում են մտահոգվել:

Իսկ Հայաստանի հետ շփումները շարունակվում են: «Ոչ միայն դեսպանատան, այլ նաեւ այլ միջոցներով մենք մշտապես կապ ենք հաստատում Հայաստանի հետ»,-եզրափակել է Վենտրելը` պատասխանելով լրագրողի` խնդրի առնչությամբ Հայաստանի մտահոգությունները կիսելու հարցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am