Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սաֆարովի ազատ արձակումը նսեմացնում է տարածաշրջանում իրավունքի եւ խաղաղության գերակայությունը. Էնն Էշու

Սաֆարովի ազատ արձակումը նսեմացնում է տարածաշրջանում իրավունքի եւ 
խաղաղության գերակայությունը. Էնն Էշու

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Ամերիկացի կոնգրեսական, հանրապետական Էնն Էշուն իր խոր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելու առնչությամբ: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունից, կոնգրեսականն իր հայտարարության մեջ հիշեցրել է 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած դեպքերը: «Ադրբեջանցի Սաֆարովին հունգարական դատարանը  ցմահ դատապարտեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարելու համար: Ատելության հողի վրա այս դաժան հանցագործությունը տեղի է ունեցել 2004 թ. անգլերենի դասընթացների ժամանակ` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Սաֆարովի ազատ արձակումը վտանգավոր կերպով նսեմացնում է տարածաշրջանում իրավունքի եւ խաղաղության գերակայությունը:  Ադրբեջանի կառավարությունն անհապաղ պետք է փոխի Սաֆարովին ներման արժանացնելու իր որոշումը»,-հայտարարել է Էշուն: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը  և Ֆրենկ Փալոունը եւս հանդես են եկել հայտարարություններով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ներման որոշման վերաբերյալ: Կոնգրեսական Շերմանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ես խորապես ցնցված եմ Հունգարիայի իշխանությունների որոշումից՝ ազատ արձակել 2004 թ-ին Բուդապեշտում հայ սպային սառնասրտորեն սպանած ադրբեջանցի զինվորականին»: Կոնգրեսական Փալոունն էլ Ադրբեջանի նախագահի քայլը որակել է որպես «ճչացող անարդարություն»: «Սրանք կառավարության քայլեր չեն, որը ձգտում է արդարության և խաղաղության: Ցավոք, այս քայլերը միայն խորացնում են ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը՝ բռնություն գործելու իրենց հարևանի՝ Հայաստանի հանդեպ»,-ասել է նա: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը խոր մտահոգություն է հայտնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներում շնորհելու առնչությամբ: 

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին` քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին` ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության` առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան  մայորի կոչում շնորհեցին, ապահովեցին բնակարանով, անձնագրով, տրամադրեցին ութ տարվա կուտակված աշխատավարձը  եւ հերոսացրին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am