Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ցեղասպանություն՝ այլեւս երբեք. հակադեմոկրատ Ալիեւը՝ ցեղասպանության ջատագով

Ցեղասպանություն՝ այլեւս երբեք. հակադեմոկրատ Ալիեւը՝ ցեղասպանության 
ջատագով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական գիտության ընկերակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը տարածել Է ընկերակցության դիմումը Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից քնած հայ սպայի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ արտահերթ զինվորական կոչում տալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի քաղաքական գիտության ընկերակցության դիմումը ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարներին, Եվրամիության, Եվրախորհրդի, ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, «Միջազգային համաներում», «Ֆրիդոմ հաուս», «Հուման ռայթս ուոտչ» իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին.

Հայ սպա Գուրգեն Մարգարանի կանխամտածված սպանությունը, որն 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Էթնիկական հողի վրա առանձնակի դաժանությամբ կատարվել Է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվաբանական դասընթացների շրջանակներում, Բուդապեշտի դատարանի վճռով որակվել Էր որպես ցեղասպանության բնույթի քրեական հանցագործություն՝ պատիժը կրելու առավելագույն հնարավոր ժամկետով՝ ցմահ բանտարկության դատապարտմամբ: Այդ հանցագործությունը լիովին համապատասխանում Է  Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության քաղաքականության, ազգային ատելության քարոզչության եւ Էթնիկական խտրականության տրամաբանությանը: Այդ քաղաքականության ցայտուն դրսեւորումն են ցեղասպանության այն գործողությունները, որոնք կատարվել են Ադրբեջանում 1905-1920 թվականներին՝ հակահայ ջարդեր ու սպանդ Բաքվում եւ Շուշիում, ինչպես նաեւ 1988-1994 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ Մարաղայում: Նույն այդ տրամաբանությամբ ադրբեջանցի սադրիչների կողմից 1992 թվականի փետրվարին իրագործվեց մսխեթցի թուրքերի զանգվածային սպանությունը՝ նպատակ ունենալով իբր  հայերի կողմից կատարված այսպես կոչված «Խոջալուի հակագենոցիդի» առասպելի մոգոնումը սպանությունների հանգամանքների կեղծման եւ այն դիակների նկատմամբ ծաղր ու ծանակի ճանապարհով, որոնք գտնվում Էին  ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Աղդամի շրջակա գոտու սահմաններում եւ հասանելի չԷին  ղարաբաղյան կողմի համար:

Ադրբեջանի նախագահի կողմից ցեղասպանության բնույթի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված հանցագործին ներում շնորհելը, Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարության 2012 թվականի օգոստոսի 31-ի հայտարարության համաձայն՝ 25 տարվա բանտարկությունից ոչ շուտ պայմանական ազատման պարտավորություններին հակառակ, Ալիեւների ժառանգական ռեժիմի հակադեմոկրատիզմի հերթական ակնառու վկայությունն Է ինչպես մարդու անհատական իրավունքների՝ ապրելու իրավունքի ոլորտում հանցագործի «հերոսացումն» օրինականացնելու ճանապարհով՝ անօրինական ներմամբ, այնպես Էլ հավաքական իրավունքների՝ ժողովուրդների դեմոկրատական ինքնորոշման իրավունքի բնագավառում՝ 1991 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում օրենքին համապատասխան անցկացված հանրաքվեի անտեսման ճանապարհով: Դեռ ավելին, հրեշավոր սպանությունը գերագույն գլխավոր հրամանատար Ալիեւի ցուցումով ճանաչվել Է Սաֆարովի վաստակը եւ նրան շնորհվել Է մայորի արտահերթ կոչում:

Ադրբեջանի նախագահի այդ հակաիրավական ակտը ՄԱԿ-ի 1948 թվականի «Գենոցիդ հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի» կոպիտ խախտում Է եւ  անպատժելիության եւ ցեղասպանույթան ակտերի խրախուսման նախադեպ Է ստեղծում:

Գենոցիդալ մարդասպանին ներում շնորհելն Ալիեւի ռեժիմի հակադեմոկրատիզմի եւ մարտնչող միլիտարիզմի անվիճելի հաստատումն Է ի լրումն մարդու այնպիսի իրավունքների խախտման փաստի, ինչպիսիք են խորհրդարանում ընդդիմության ներկայացված լինելը, խոսքի եւ ժողովների ազատությունը:

Ադրբեջանի կողմից մարդու անհատական եւ հավաքական իրավունքների ցուցադրական հակաօրինական քամահրումն անհրաժեշտ Է դարձնում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ակտերի չկրկնվելու երաշխավորման նոր օրինական միջոցների որոնումը, որը նշում Է Օսմանյան կայսրությունում եւ Ադրբեջանում հայերի ցեղասպանության ողբերգության 100-ամյակը:

Ելնելով հայերի նկատմամբ ցեղասպանության չկրկնվելու երաշխավորման օրինականացման կենսական կարեւորությունից՝ Հայաստանի քաղաքական գիտության ընկերակցությունն անհրաժեշտ Է համարում առաջարկել պետությունների ղեկավարներին եւ ՀՀ ու ԼՂՀ խորհրդարաններին՝ քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանության, ԼՂՀ-ին հումանիտար եւ ֆինանսատնտեսական օգնություն ցուցաբերելու մասին Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ միջպետական պայմանագրի» կնքման նպատակահարմարությունը: Այդ պայմանագրի համար ՀՀ-ի մասով իրավական հիմք կարող են դառնալ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումները, որոնք ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2010 թվականի դեկտեմբերին: Ելնելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի գործողությունների աղաղակող անօրինականությունից, որը դրսեւորվում Է գենոցիդալ մարդասպանի ցուցադրական ներմամբ եւ խրախուսմամբ, նպատակահարմար Է համապատասխան կոնսուլտացիաներ սկսել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերը շարադրվածի լույսով անհրաժեշտ ենք համարում ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ սփյուռքի ուժերի, ինչպես նաեւ միջազգային հանրության ժողովրդավարական ուժերի միավորումը հայ ժողովրդի կամ նրա որեւԷ հատվածի նկատմամբ նոր ցեղասպանության հնարավորությունը կանխելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am