Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հունգարական սոցիալիստները նույնպես լսումներ են պահանջում

Հունգարական սոցիալիստները նույնպես լսումներ են պահանջում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Լասլո Կովաչը ևս պահանջել է հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ` քննարկելու համար ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին սոցիալիստական կուսակցությունից:

«Օրբանի կառավարության անդամները կրում են Հունգարիայի նկատմամբ կիրառվող միջազգային ճնշման համար»,- նշել է Կովաչը` ընդգծելով, որ հայ սպային սպանած ադրբեջանցու արտահանձնումն առաջացրել է միջազգային մեծ ճնշում:

Կովաչը պահանջում է, որ Հունգարիայի կառավարությունը ներկայացնի Ս աֆարովի արտահանձնման պատճառները: Լասլո Կովաչը, ով վեց տարի շարունակե եղել է Հարկերի և մաքսային միության հարցերով Եվրոպական հանձնակատար, նաև գտնում է, որ արտահանձման հիմքում պատճառը կարող է լինել Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի գնումը, այսինքն` խոշոր ֆինանսները:  

Նշենք նաև, որ Հունգարիայի սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է` 48 պատգամավորով 300 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հունգարիայի արդարադատության նախարարի հրաժարական և խորհրդարանի արտահերթ նիստի գումարում պահանջել է նաև ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը: Այս ձախ կենտրոնամետ քաղաքական ուժը գլխավորում է երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրշսանին: Հիմնադրվելով 2010թ-ին որպես Հունագրիայի սոցիալիստական կուսակցության մաս` այն 2011թ-ին անջատվել է սոցիալիստական կուսակցությունից` ձևավորելով առանձին կուսակցություն և խորհրդարանական խմբակցություն: «Ժողովրդավարական կոալիցիան» 300 պատգամավորական տեղ ունեցող հունգարական խորհրդարանում ունի 10 պատգամավոր: Հունգարական LMP ընդդիմադիր կուսակցությունը ևս կառավարությանը մեղդրել էր Ադրբեջանի հետ ֆինանսական գործարքի գնալու մեջ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am