Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանական միլիարդավոր դոլարների դիմաց Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին. Հունգարիայի LMP ընդդիմադիր խմբակցություն

Ադրբեջանական միլիարդավոր դոլարների դիմաց Հունգարիան 
արտահանձնեց Սաֆարովին.  Հունգարիայի LMP ընդդիմադիր 
խմբակցություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի խորհրդարանի LMP ընդդիմադիր խմբակցությունը կիսում է Ռամիլ սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հայ ժողովրդի մտահոգությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունգարական Lehetmas.hu պարբերականը, այս մասին հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի LMP ընդդիմադիր խմբակցությունը:

 «2004 -ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան հարված հասցրեց Հայաստանին, որի արդյունքում Հայաստանը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հունգարիայի կառավարությունը նպաստեց, որպեսզի ոճրագործն ազատ արձակվի, և այսօր նրան Ադրբեջանում ընդունում են որպես հերոսի: Եթե Հունգարիայի արդարադատության նախարարությունը չուներ Սաֆարովին Ադրբեջանին չհանձնելու կամքը, ապա Արտաքին գործերի նախարարությունը պարտավոր էր ուշադրություն հրավիրել հնարավոր հետևանքների վրա: Հունգարիայի կառավարությունը գնաց այդ քայլին` Ադրբեջանի կողմից 2-3 միլիարդ դոլարի ներդրումների խոստման արդյունքում»,- հայտարարել է LMP ընդդիմադիր խմբակցությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am