Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան կոպիտ ճակատագրական սխալ է. Հովարդ Բերման

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից 
Ադրբեջան կոպիտ ճակատագրական սխալ է. Հովարդ Բերման

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Հովարդ Բերմանը հանդես է եկել Հունգարիայից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու եւ երկրի նախագահի կողմից ներման որոշման վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կոնգրեսական Բերմանի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Հունգարիայից Ադրբեջան կոպիտ ճակատագրական սխալ է: Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դիտավորյալ սպանած Սաֆարովի գործողություններն ընդգծում են նրա արարքի ցինիկ դաժանությունը: Հունգարական կառավարության համար այս հարցում նման «փափկություն» ցուցաբերելը արթնացնում է լուրջ մտահոգություն»:

Կոնգրեսականը նաեւ նշել է, որ Հունգարիայի կառավարությունը պարտք է Մարգարյանի ընտանիքին, հայ ազգին, ՆԱՏՕ-ի իր բոլոր գործընկերներին, պարտք է անբացատրելի արարքի համար այդ ծրագրի շրջանակներում  բոլոր մասնակիցներին անկեղծ բացատրություն տալու  եւ  խորը ներում հայցելու:

«Սաֆարովին ազատելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության որոշումը արհամարհանքի է արժանի եւ լուրջ հարված է հասցնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը»,-նշված է Բերմանի հայտարարության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am