Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սանկտ-Պետերբուրգի «Ամեն ինչի թանգարան»-ը ցուցադրում է երբեւէ չցուցադրված յուրահատուկ աշխատանքներ

Սանկտ-Պետերբուրգի «Ամեն ինչի թանգարան»-ը ցուցադրում է երբեւէ 
չցուցադրված յուրահատուկ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգի Նոր Հոլանդիա կղզում բացվել է «Ամեն ինչի թանգարան»-ի հինգերորդ ցուցադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ռուսական REGNUM գործակալությունը, ցուցահանդեսին մասնակցել են այն արվեստագետներն, ում աշխատանքները մինչ այդ չեն ցուցադրվել, ներկայացվել են նաև ինքնուս և ոչ ավանդական արվեստագետների աշխատանքներ:

Նախագծի հեղինակ Ջեյմս Բրետի խոսքով` սա աշխարհում միակ նմանատիպ սոցիալական նախագիծն է, որում ընդգրկված են անհայտ և ոչ պրոֆեսիոնալ արվեստագետներ: «Թանգարանի ստեղծման նպատակն այն է, որ հասարակությանը ներկայացվեն թաքնված տաղանդները: Այդ պատճառով հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես եկեղեցիներից, բանտերից և հիվանդանոցներից ուղարկված, ինչպես նաև մահացած արվեստագետների նոր հայտնաբերված աշխատանքներին»,- ասել է Ջեյմս Բրետը:

Ցուցադրությունը շրջագայում է աշխարհի տարբեր երկրներով` գտնելու նոր տաղանդներ, ովքեր իրենց ներկայացնելու հնարավորություններ չունեն: «Հրավերներ ենք ստացել Իտալիայից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Այս տարվա օգոստոսին շրջագայել ենք Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներով` Մոսկվա, Կազան, Նիժնի Նովգորոդ, Եկատերինբուրգ: Սանկտ-Պետերբուրգը ռուսական ծրագրում վերջինն է»,- հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչը:

Նախագծի գաղափարը ծագել է 2009 թվականին Լոնդոնում: Ցուցահանդեսի մասնակիցների ընդհանուր թիվն անցնում է հիսուն հազարից:




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am