Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանը ռուսական «Կալաշնիկով»-ը մտադիր է փոխարինել իսրայելական «Տավոր»-ով

Ադրբեջանը  ռուսական «Կալաշնիկով»-ը մտադիր է փոխարինել 
իսրայելական «Տավոր»-ով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ռազմատենչ բանակը հերթական անգամ ապացուցում է, որ խաղաղասեր երկիր լինելու վերաբերյալ իր ամպագորգոռ հայտարարույթունները հեռու են իրականությունից: Խոսքն այս անգամ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Военное Обозрение ինտերնետ-պորտալը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ծրագրի մասին է: Նախարարությունը  «Կալաշնիկով» ռուսական ինքնաձիգը մտադիր է փոխարինել իսրայելական «Տավոր» կոչվող ինքնաձիգով: «Տավոր»-ը 5.56 մմ տրամաչափի իսրայելական տեսակի ինքնաձիգ է, որն արտադրում է Israel Military Industries կոնցեռնը: 

 Ադրբեջանը պլանավորում է «Տավոր»-ով փոխարինել ռուսական բոլոր «Կալաշնիկով» հրաձիգերը: Այս առիթով երկիրը պատրաստվում է իսրայելական կոնցեռնից ձեռք բերել արտոնագիր եւ կառուցել գործարան `գրոհային TAR-21 (ինքնաձիգի առաջին տարբերակը) ինքնաձիգի արտադրության նպատակով:

Որոշ տեղեկություններով` իսրայելական արտադրության «Տավոր» զենքը մատակարարվել է արդեն Ուկրաինա եւ Բրազիլիա, ինչպես նաեւ դրանցով զինվել են Գվատեմալայի, Հնդկաստանի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Թայլանդի եւ Ֆիլիպինների ոստիկանական բաժանմունքները եւ բանակները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am