Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանցի հաքերները սպառնում են կոտրել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը

Ադրբեջանցի հաքերները սպառնում են կոտրել նաեւ ՀՀ արտաքին գործերի 
նախարարության կայքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրբեջանցի հաքերները հունիսի 15-ին կոտրել են Blognews-ի եւ «Միավորված հայեր» շաբաթերթի կայքէջը: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ վերջինիս գլխավոր էջում նրանք նաեւ գրառում են թողել` նշելով, որ հաջորդիվ կոտրելու են նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքը:

Azerbaijan Black Hats-ը գրել է, որ հարձակումները կառավարական եւ լրատվական կայքերի վրա շարունակվելու են: «Մենք խոստացանք ու շարունակում ենք մեր անելիքը: Այս օրերին մենք կոտրել ենք 8 հայտնի հայկական կայքեր եւ սա դեռ սկիզբն է: Դուք մեզ չեք կարող կանգնեցնել, եւ առաջիկայում ավելի հզոր հարձակումներ ենք կատարելու հայկական կայքերի վրա: Սա կատակ չէ, սա խաղ չէ, այլ պատերազմ: Մեր հաջորդ թիրախը լինելու է Հայաստանի արտաքին գործերի նախարության կայքը` mfa.am-ը: Սպասեք մեզ»,- գրված է եղել հաղորդագրության մեջ:

«Արմենպրես»-ի կայքը հունիսի 13-ի գիշերը նույնպես ադրբեջանական խմբի կողմից ենթարկվել էր հաքերային հարձակման:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am