Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները 
կանցկացվեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները 2012 թ-ի աշնանը կացկացվեն Հայաստանում: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 21-ին կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա-Քիշնև-Մինսկ տեսակամուրջի ընթացքում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Արագ արձագանքման ուժերի զորավարժություններին կմասնակցեն 6 երկրներ»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ճգնաժամերի ընթացքում ՀԱՊԿ ուժերի օգտագործմանն անդրադառնալով` Բորդյուժան նշեց, որ այժմ կազմակերպությունը բավականին ներուժ ունի նման իրավիճակներում գործելու համար:

Այն հարցին, թե այդ դեպքում ինչու ՀԱՊԿ-ն չմիջամտեց Ղազախստանում տեղի ունեցած միջադեպերին, երբ Ժանաոզեն քաղաքում արտակարգ դրություն մտցվեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ Ղազախստանն իր ներքին ուժերով կարողացել է հաղթահարել բոլոր խնդիրները: «ՀԱՊԿ-ի ուժերը կօգտագործվեն այն դեպքում, երբ անդամ-պետությունների ուժերը բավարար չեն լինի»,- ընդգծեց Բորդյուժան: Նա նաև համոզմունք հայտնեց, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների իրական մեղավորները ծայրահեղ իսլամիստական ուժերն են:

Խոսելով ԱՊՀ տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մասին` Բորդյուժան նկատեց, որ ԱՊՀ-ն օրինակ կարող է վերցնել Եվրոպական միությունից, որտեղ ԵՄ-ն ապահովում է երկրների տնտեսական զարգացումը, իսկ ՆԱՏՕ-ն ծառայում է որպես պաշտպանական վահան: «Նույն օրինակը կարելի է օգտագործել ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի հարաբերություններում»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am