Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դավիթ Խիթարյանը՝ ձյուդոյի օլիմպիական Ա կարգի մրցավար

Դավիթ Խիթարյանը՝ ձյուդոյի օլիմպիական Ա կարգի մրցավար

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի միջազգային կարգի մրցավար, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում բարեհաջող հանձնեց ձյուդոյի օլիմպիական Ա կարգի միջազգային մրցավարի քննությունը եւ արժանացավ օլիմպիական Ա կարգի մրցավարի արտոնագրությանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Այս քննությունը կազմակերպել Էր ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Բուդապեշտում ընթացող ձյուդոյի աշխարհի գավաթի մրցաշարի շրջանակում:

 Այս կոչմանը հավակնում Էին 15 երկրների միջազգային կարգի 16 մրցավարներ, որոնցից 6-ը՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից, Թաջիկիստանից եւ Հորդանանից չկարողացան հանձնել քննությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am