Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Տրնդեզի ավանդական ուտեստները հիմնականում պահպանվել են

Տրնդեզի ավանդական ուտեստները հիմնականում պահպանվել են

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Տյառնընդառաջը` Տրնդեզը, հայ առաքելական եկեղեցին անխախտ տոնում է  փետրվարի 14-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը  Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը նշեց, որ  փետրվարի  13-ի երեկոյան տեղի է ունենում նախատոնակը: «Տյառնընդառաջ` նշանակում է Տիրոջն ընդառաջ: Վեհափառի գլխավորությամբ` սա նաեւ նորապսակների օրհնության տոն է հռչակվել»,-ասաց քահանա Հովհաննսիյանը: Կրակը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի լույսը, ինչը մարդիկ տուն են տանում: «Փետրվարի 13-ին կատարվում է նաեւ  անդաստանի` երկրի չորս կողմերի օրհնություն: Այդ օրը` երեկոյան, կատարվում է նախատոնակի կարգ` ժամերգություն եկեղեցում, այնուհետեւ վառվում է  խարույկ»,-ասաց քահանան: Նրա խոսքով` սա տոն է, որտեղ տարիքային որեւէ խտրականություն չկա, սակայն այն  ավելի շատ երիտասարդների տոն է համարվում:

Տրնդեզի ավանդական ուտեստները, որոնք պատրաստվել են նախկինում, հիմնականում պահպանվել են նաեւ մեր իրականության մեջ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախկինում Տրնդեզին սեղանին մատուցել են խաշիլ, փոխինձ, փուռնիկներ` լցոնված չրերով, բանջարեղեններով, հալվա, աղանձ, հարիսա: «Մեր նախնիները օգտվել են հաշվարկված սննդի համակարգից` նկատի ունենալով բնակլիմակայան պայամաններն ու դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա: Կերակրատեսակների մեծամասնությունը հիմնականում պահպանվել են գյուղական վայրերում»,- ասաց Մամուլյանը: Նա նշեց, որ դրանք այժմ հանրային սննդի օրակարգ չեն տեղափոխվել, ինչը պայմանավորված է անիրազեկությամբ եւ հաճախ հասարակության պահանջներով: Ժամանակակից երեւալու միտումը վանել է ավանդական ուտեստները: Մինչդեռ այն խոհանոցները, որոնք ավելի լավ դիրքերում են ` ֆրանսիական, չինական, հետ են  գնացել իրենց արմատները եւ ավանդական կերակրատեսակների հիման վրա են կառուցել ժամանակակից ուտեսները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am