Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ալեն Ժյուպեն փակել է բերանը, որպեսզի չլքի պաշտոնը

Ալեն Ժյուպեն փակել է բերանը, որպեսզի չլքի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ևս մեկ անգամ իր տեսակետն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Le Monde-ը, Ֆրանսիա-Իսրայել հիմնադրամի կողմից կազմակերպված ճաշի ընթացքում Ժյուպեին հարցրել են, թե արդյոք իր և երկրի ղեկավարի միջև հակասություններ կան այս հարցում: «Ես մեկ անգամ արդեն մեջբերել եմ Ժան-Պիեռ Շեվենմանին և դա կանեմ նորից «նախարարը պետք է փակի իր բերանը կամ հեռանա»: Ուստի այս մասնավոր պարագայում ես փակում եմ իմ բերանը»,- ասել է Ժյուպեն:

Ֆրանսիայի կառավարության հունվարի 31-ի նիստի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հակասահմանադրական ճանաչվելու դեպքում նոր օրինագիծ կդնի շրջանառության մեջ: Օրինագծին դեմ հանդես եկող նախարարներին՝ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին և սննդի, գյուղատնտեսության ու ձկնորսության նախարար Բրունո Լեմերին մեղադրել է «իրենց քթից այն կողմ չտեսնելու մեջ»:

«Կառավարությունում նախագահում է երկրի նախագահը, իսկ որոշումներն ընդունում վարչապետը»,- նշել է ԱԳ նախարարը:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Ժյուպեն հույս է հայտնել, որ ներկայիս «ցնցումները կանցնեն և այդ հարաբերությունները հետագայում էլ ավելի կամրապնդվեն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am