Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանի ՋԷԿ-ը կաշխատի արցախյան ածուխով

Երևանի ՋԷԿ-ը կաշխատի արցախյան ածուխով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտի նոր ծրագիր կիրագործվի` էապես խթանելով տնտեսական աճը: Այդ նպատակով փետրվարի 2-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ներրդրումային ծրագրի շրջանակներում «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ գործադիրի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ սա տնտեսության զարգացման հերթական ներդրումային ծրագրն է, որը վերաբերվում է էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտին: Նախատեսվում է կազմակերպել Լեռնային Ղարաբաղից ածուխի փոխադրում Հայաստանի էներգետիկ համակարգ, մասնավորապես, Երևանի ՋԷԿ-ի գործունեության համար: Դրա համար կազմակերպվում է «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» տրանսպորտային ընկերություն, որն էլ պետք է իրականացնի այդ փոխադրումները: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմելու է 1,9 մլրդ դրամ: Ստեղծվելու են մի քանի տասնյակ աշխատատեղեր:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրն ունի ազգային անվտանգության լրջագույն կոմպոնենտ: «Դրանով էապես ամրապանդվում է մեր էներգետիկ անվտանգությունը և բարձրացվում էներգետիկ ռեսուրնսների օգտագործման ճկունությունը: Բացի այդ, կառուցվելու է մի նոր ճանապարհ, որը մեզ կկապի Լեռնային Ղարաբաղին: Այն կունենա նաև տնտեսական բովանդակություն, որով հումք կտեղափոխվի Հայաստան»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով վերը նշված ներդրումային ծրագրին՝ կառավարության ղեկավարը նշեց, որ դրանով Էներգետիկ համակարգում կունենանք լրացուցիչ ռեսուրս, որը նաև կնվազեցնի արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: «Սա 2012 թվականին կխթանի նաև տնտեսական աճը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am