Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիացի պատգամավորները Սահմանադրական խորհրդից պահանջում են հայկական օրինագիծը քննել արագացված կարգով

Ֆրանսիացի պատգամավորները Սահմանադրական խորհրդից պահանջում են 
հայկական օրինագիծը քննել արագացված կարգով

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները պահանջում են Սահմանադրական խորհրդից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննել արագացված ընացակարգով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, այս մասին նշվում է Ֆրանսիայում իշխող Միություն՝ հանուն ժողովրդական շարժման անդամ պատգամավորներ Էրիկ Շտրաումանի և Ժան Պիեռ Մորեի կողմից նախաձեռնած դիմումի մեջ:

«Բորբոքված կրքերը հանդարտեցնելո նպատակով պահանջում ենք կառավարությունից, որ այդ օրենքը Սահմանադրական խորհրդում քննվի արագացված ընթացակարգով, այն է՝ մեկ շաբաթվա ընթացքում»,- նշվում է հայտարարության մեջ:

Կառավարության կողմից պատգամավորների առաջարկն ընդունելու և Սահմանադրական խորհրդին դիմելու պարագայում, հարցը խորհրդում պետք է քննվի ութ օրվա ընթացքում, հակառակ պարագայում այն կարող է քննվել մեկ ամսվա ընթացքում:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է իր վճռահատման օրակարգ՝ 72 սենատորների դիմումի հիմքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am