Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հրեա իրավապաշտպանը համոզված է` Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր

Հրեա իրավապաշտպանը համոզված է` Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց 
ցեղասպանությունը կանխվեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական La Liberation-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել հրեա իրավապաշտպան, «Հարգանք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» գրքի համահեղինակ Սերժ Կլարսֆելդը` որպես իր դիտարկման հավաստում մեջբերելով Հիտլերի հայտնի արտահայտությունը` «Ով է հիմա հիշում հայերին»:  

Գիտնականի կարծիքով` միայն այն փաստը, որ Հոլոքոստի ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի է, արդեն պարտադրում է, որ նույնն արվի Հայոց ցեղասպանության հարցում: 

Թերթի այն հարցին, թե, այնուամենայնիվ, կան պատմաբաններ, ովքեր հայերի ջարդերը ցեղասպանություն չեն համարում, արդյոք պետք չէ նրանց էլ լսել, Կլարսֆելդը պատասխանել է «պատմաբանները հաճախ իրենք էլ չեն ցանկանում առերեսվել պատմության հետ, սակայն այս պարագայում ևս ոչինչ չի խանգարում նրանց լուրջ հետազոտություններ անել»:

Իրավապաշտպանի խոսքով` ֆրանսիական խորհրդարանն այս կերպ ուղենշում է այն բարոյական նշաձողը, որ սահմանվում է քաղաքական դաշտում: «Այսուհետ դատավորները դատելու են հիմնվելով ոչ թե պատմության վրա, այլ` օրենքի»,- ասել է Կլարսֆելդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am