Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արամ Առաջինը գտնում է` հայկական օրինագծի ընդունումը ցույց է տալիս Ֆրանսիայի հավատարմությունը մարդու իրավունքներին

Արամ Առաջինը գտնում է` հայկական օրինագծի ընդունումը ցույց է տալիս 
Ֆրանսիայի հավատարմությունը մարդու իրավունքներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առթիվ  Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարություն է տարածել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ֆրանսիան իր այդ քայլով ճանապարհ է բացում, որպեսզի Թուրքիան ուղղի իր պատմության սխալները։ 2012թ. հունվարի 23-ի քվեարկությունը մեզ հիշեցնում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձութունը, երբ ֆրանսիական նավատորմը փրկեց հայերին և նրանց Լիբանան հասցրեց՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանք արժանանան իրենց եղբայրների և քույրերի ճակատագրին։ Քվեարկությունը ցույց տվեց, որ Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքներին»։ 

Վեհափառը նշել է, որ պատմական այդ քվեարկության միջոցով Ֆրանսիան Թուրքիային օգնում է միանալ այնպիսի խիզախ երկրների, ինչպիսիք են՝ Հրեաների ցեղասպանությունը ճանաչած Գերմանիան, 1995թ. Սրեբրենիցայում բոսնիացիների ցեղասպանությունն ընդունած Սերբիան, աբորիգենների ցեղասպանությունն ընդունած Կանադան։

Հայտարարության վերջում Արամ Առաջինն ընդգծել է, որ վերոնշյալ օրինագիծը ևս մեկ հնարավորություն է տալիս Թուրքիային, որպեսզի նա հրաժարվի ժխտողականության քաղաքականությունից, դադարի մարդու իրավունքներին հավատարիմ երկրներին «անպատասխանատու» անվանել, պատմության սխալների շտկմանն ուղղված համարձակ քայլեր ձեռնարկի և վերջապես «անցնի փոխհատուցման գործընթացին»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am