Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիայի Սենատի պատգամավորը գտնում է` Թուրքիան մի օր կընդունի Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի Սենատի պատգամավորը գտնում է` Թուրքիան մի օր կընդունի 
Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր երկրները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանությունը, իսկ այդ բացն ամբողջապես կարող է լրացնել միայն Թուրքիան'  հենց ինքն էլ  ընդունելով այդ փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս մասին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ժամանակ նշեց սենատոր Էսթեր Բենբասան, ով համարվում է բնապահպանական խորհրդի ակտիվիստներից: «Հայոց ցեղասպանությունն անառարկելի փաստ է: Այսօր Թուրքիան դրսևորելով հանդուժողականություն, թույլ է տալիս, որպեսզի իր երկրում ապրեն տարբեր ազգային փոքրամասնություններ, քանի որ գիտակցում է` ևս մեկ սխալը կկործանի պետությունը: Հավատում եմ, որ մի օր Թուրքիան ևս կընդունի պատմական իր սև էջը»,- ասաց Բենբասան:

Նրա կարծիքով'  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կարող է նպաստել հենց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am