Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գավառի կենտրոնական հրապարակը` նորացված ու վերափոխված

Գավառի կենտրոնական հրապարակը` նորացված ու վերափոխված

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա հոկտեմբերից սկսվել են Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի փոփոխման եւ նորացման աշխատանքները: Դրանք, ելնելով եղանակի ցրտությունից, ժամանակավորապես ընդհատվել են եւ կշարունակվեն տաքանալուն պես: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, առաջիկայում Գավառ քաղաքն ունենալու է բոլորովին նոր, հետաքրքիր մտահղացումներով, գունավոր լուսային էֆեկտներով, գեղեցիկ շատրվաններով,  շքեղ ձեւավորումներով, ծաղիկներով ու դեկորատիվ ծառերով ձեւավորված հրապարակ: Ձեւափոխվելու եւ վերակառուցվելու է նաեւ Գավառի կենտրոնական հրապարակի մաս կազմող, քաղաքի հինմադրման տարեթիվը հաստատող Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի եռալեզու սեպագիր արձանագրությունը կրող հուշարձանը: Հրապարակի ձեւափոխման եւ վերակառուցման նախագծող ճարտարապետը Գավառ քաղաքի բնակիչ Ռաֆայել  Հերգնյանն է, լուսավորության ձեւավորման նախագծի հեղինակը` «Պրոլայթինգ» ընկերությունը: Քաղաքապետը հույս հայտնեց, որ հրապարակի վերակառուցման գործում անմիջական մասնակցություն կունենան արտերկրում աշխատող գավառցի գործարարները, եւ կարվի հնարավորը, որ տեղական բյուջեի  վրա այս ուղղությամբ «բեռը» ծանր չլինի: Այսօրվա դրությամբ հրապարակից հեռացվել են նախկին թփերն ու ծառերը, շարվել հրապարակը գոտեւորող եզրաքարերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am