Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կողոպտիչները հայտնաբերվել են

Կողոպտիչները հայտնաբերվել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 9-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկի մոտից կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արման Ս.-ին և 20-ամյա Մարիամ Բ.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նրանք հունվարի 8-ին, ժամը 23.30-ին, մեկ այլ երիտասարդի` 24-ամյա Արթուր Շ.-ի հետ նշված վայրում բացահայտ հափշտակել են մի երիտասարդի բջջային հեռախոսը: Հունվարի 9-ին, ժամը 00.30-ին, 24-ամյա Արթուր Շ.-ն ներկայացել է բաժին: Գողոնն առգրավված է: 

Հունվարի 7-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա Գևորգ Ա.-ին և 16-ամյա Կարեն Գ.-ին: Պարզվել է, որ Գևորգ Ա.-ն Հանրապետության փողոցում  բացահայտ հափշտակել է 30-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 2 բջջային հեռախոս, բանկային քարտ, և Կարեն Գ.-ի հետ միասին դիմել են փախուստի: Կարեն Գ.-ի մոտ հայտնաբերվել է 12 գրամ կանեփանման զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Երկու դեպքում էլ կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am