Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-իրանական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն

Հայ-իրանական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական հարաբերությունների դինամիկան Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը դրական է գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ասատրյանը, այդ հարաբերությունները զարգացման ներուժ ունեն: «Կարողություններն ու հնարավորությունները մեծ են, պարզապես երկուստեք ավելի համառորեն պետք է կպչեն գործին: Զարգացման ծավալը մեծ է, միայն թե այն դանդաղ է ընթանում»,-ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ հարաբերությունների խորացմանն արագություն հաղորդելու համար անհրաժեշտ է, որ իրանական կողմը գործնական քայլեր ձեռնարկի: Հայաստանն իր բոլոր միջոցները ներդնում է հարաբերությունների ամրապնդման համար:

Դեկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am