Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՈՐՏԵ՞Ղ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ COPY-PASTE-Ի ԱՐՁԱՆԸ

ՈՐՏԵ՞Ղ Է ԿԱՆԳՆԵՑՎԵԼՈՒ COPY-PASTE-Ի ԱՐՁԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամեն հորթ պատկանում է կովին, հետևաբար ամեն պատճե պատկանում է գրքին». այս համեմատությամբ Իռլանդիայի թագավոր Դայարմեյթ Մակ Սերբեյլը «հեղինակեց» հեղինակային իրավունքը:

Վիեննայի համալսարանում այդ առարկան ինձ դասավանդող իրավագիտության պրոֆեսոր Վալտերը, ով հայերեն անթերի տիրապետում էր միայն «շնորհակալություն» բառին, տմարդի էր համարում գրագողությունը, որովհետև բազմիցս դարձել էր դրա զոհը:

Կապիտալիզմի դարում, երբ հորթը չի պատկանում անգամ իրեն ծնած կովին, օրենքով արձանագրվեց առանց իրավատիրոջ թույլատվության վերարտադրելու արգելքը: Դիտարկելով մեր լրատվական դաշտը` ցավով արձանագրում եմ, որ շատերի համար լրագր(ող)ությունը վերածվում է լրագողության:

Որպես մտավոր սեփականության իրավունքի մագիստրոս`ուղղակի  կհիշեցնեմ օրենքի տառը, ավելի ճիշտ «Հեղինակային և հարակից իրավուքների» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, որի ոտնահարման ականատեսն ենք ամեն օր:

Ժուռնալիստիկան մտավոր աշխատանք է, ժուռունալիստի կոչումը` հանրությանը անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելը: Ուրիշի մտավոր աշխատանքի արդյունքն առանց հղման կամ համաձայնության օգտագործող մարդը չի կարող լինել ոչ անաչառ, ոչ էլ օբյեկտիվ:

Իմ կարծիքով` գրագողության դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա միջազգային փորձը հաշվի առնելով` սկսած լրագրողական համայնքի անհանդուրժողականությունից դեպի գրագողները, ընդհուպ ֆինանսական պատժամիջոցների սահմանում:

Հասկանալի է, որ այս ամենը մեկ օրում չի լինի: Հարկավոր է նախ և առաջ գիտակցել այն, ինչ վաղուց դասավանդում է պրոֆեսոր Վալտերը:

Որպես ամփոփում` պահպանելով «Արմենպրես»-ի հեղինակ Բագրատ Ավետիսյանի հեղինակային իրավունքը, ինքս էլ սկսում եմ մտորել, թե որտե՞ղ վերջիվերջո պետք է կանգնեցվի  Copy-Paste-ի արձանը:

 

 

Արշակ Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության փոխտնօրենն է


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am