Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ականջակալների չափից դուրս օգտագործումը կարող է մեծացնել խլանալու հավանականությունը

Ականջակալների չափից դուրս օգտագործումը կարող է մեծացնել խլանալու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ամիսների ընթացքում բավական շատացել են լսողության խնդիրների հետ կապված բողոքները, երեխաների մոտ էլ ակտիվացել են ի ծնե խլությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Աղաբաբյանը' նկատելով, որ 40 տարեկանից հետո լսողության խնդիրները մարդկանց մոտ նորմալ բնույթ են կրում, սակայն աղմուկը, մեծահասակների մոտ անոթային հիվանդությունները, երեխաների մոտ գրիպովիրուսային հիվանդությունները, ինչպես նաեւ սովորական բորբոքային հիվանդությունները նույնպես կարող են լսողության խանգարումների առաջացման պատճառ դառնալ: Ա. Աղաբաբյանի խոսքով' հատկապես երիտասարդների մոտ շատ են լսողության խանգարման դեպքերը' հիմնականում ականջակալների հետ կապված:

Ըստ բժիշկ օտորինոլարինգոլոգ Քնարիկ Դավթյանի' ականջակալների չափից դուրս օգտագործումը կարող է մեծացնել խլանալու հավանականությունը:Ըստ նրա ականջակալներով բարձր երաժշտություն լսելը կարող է բերել լսողական նյարդի գերլարվածության, որն էլ իր հերթին բերում է նյարդաբորբ (նեւրիտ) կոչվող հիվանդության: Նեւրիտը ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն է:»Եթե նեւրիտը առաջնային փուլում է, այսինքն դեռ նոր է սկսվել, բուժումը հնարավոր է, իսկ եթե հիվանդությունը գտնվում է սուր շրջանում, ապա այն կարող է նաեւ անբուժելի լինել»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am