Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երեւանի Ֆրանսիական հրապարակում բացվեց Օգուստ Ռոդենի հեղինակած քանդակը

Երեւանի Ֆրանսիական հրապարակում բացվեց Օգուստ Ռոդենի հեղինակած 
քանդակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի' աշխարհահռչակ քանդակագործ Օգուստ Ռոդենի հեղինակած արձանը բարեկամության խորհրդանիշ է Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ: Ինչպես այսօր Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ արձանի հանդիսավոր բացմանն ասաց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռոդենի արձանը Ֆրանսիայի անունը կրող հրապարակին կհաղորդի իր վերջնական դիմագիծը: Նա հիշեցրեց, որ աշխարհահռչակ քանդակագործը սերտ կապեր ուներ Հայաստանի հետ:

Ն. Սարկոզին ուրախություն հայտնեց Հայաստանի 20-ամյա անկախությունից ընդամենը մի քանի օր անց մեր երկրում ներկա գտնվելու համար:

Ըստ նրա' Ռոդենը պատկանում էր այն մտավորականների շարքին, ովքեր դատապարտեցին զանգվածային ջարդերը' նախանշաններն այն ողբերգության, որը պիտի վիճակվեր նաեւ հայ ժողովրդին: «Ի սկզբանե Հայաստանը ֆրանսիացիների սրտում է: Մեր երկու երկրները նման են իրար ազգային դիմագծով: Ֆրանսիան, ինչպես Հայաստանը, հարուստ է հազարամյակների պատմությամբ ու կապված է իր մշակույթին: Դժվարությունների մեջ է, որ երկու ժողովուրդները կերտել են իրենց դիմագծերը»,- նշեց Ն. Սարկոզին' հավելով, որ Հայստանի ու Ֆրանսիայի արմատները գնում են պատմության խորքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am