Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերելակների գործարան` Սպիտակում

Վերելակների գործարան` Սպիտակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին Երեւանում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի դուստր ձեռնարկություն «Նյու Թեքըն» ՍՊԸ-ի եւ ճապոնական կապիտալով Շանհայում եւ Մալազիայում գործունեություն ծավալող «Կոյո» ընկերության միջեւ կստորագրվի պայմանագիր' Սպիտակ քաղաքում վերելակների գործարան ՓԲ ընկերություն հիմնելու մասին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանը' մանրամասնելով, որ համագործակցության արդյունքում Սպիտակում մեկ տարվա ընթացքում' արագ տեմպերով, կկառուցվի վերելակներ արտադրող գործարան, որտեղ 160 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատանք կգտնեն 130 հոգի: «Սա փոքրիկ, բայց երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված շոշափելի քայլ է Սպիտակի տարածաշրջանի համար, որը խորհրդային տարիներին վերելակներ արտադրելու շատ գեղեցիկ ավանդույթներ ուներ»,-նկատեց փոխնախարարը' հավելելով, որ գործարանի առաջին արտադրանքն ակնկալվում է 2012 թ-ի մայիսին:

Առաջին երեք տարիների համար կներդրվի 5 մլն ԱՄՆ դոլար: Բաժնետոմսերի 70 տոկոսը կպատկանի «Կոյո» ընկերությանը, 30 տոկոսը' հայկական կողմին: «Այն մարդիկ, ովքեր մտածում են' երկրի սահմաններից դուրս աշխատելը հեշտ է, չարաչար սխալվում են. համբերություն է պետք»,-հայտարարեց Ա. Քարամյանը' մեկնաբանելով, որ այս քայլը մասնավորապես երիտասարդության արտագաղթը կանխելուն ուղղված միջոցառում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am