Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բ.Օբաման առաջադրել է Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բ.Օբաման առաջադրել է Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Ջոն Հեֆֆերնի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջը, Ջ.Հեֆֆերնն այժմ Բրյուսելում ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նշանակումը նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

«Ակնկալում ենք, որ ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Հեֆֆերնը սկզբունքային դիրքորոշում կարտահայտի Հայոց ցեղասպանության հարցում եւ կամրապնդի հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչը ԱՄՆ հայ համայնքի հիմնական մտահոգությունն է»,- ասել է Հայ դատի' Վաշինգտոնի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, ով այս տարվա հունիսին ավարտում է առաքելությունը: Մարի Յովանովիչը կզբաղեցնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am