Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Երեւանի պատմության թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին

Երեւանի պատմության թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պատմության 80-ամյա թանգարանի հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն հունիսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, մեկնարկը կտրվի հանդիսավոր հավաքով' նվիրված թանգարանի 80-ամյա պատմությանը: Հավաքի ընթացքում կլինեն պաշտոնական ելույթներ, կներկայացվի թանգարանի գործունեության մասին պատմող ֆիլմ: Այնուհետեւ նախատեսվում է բացել ցուցահանդես' «Երեւանը հայ կերպարվեստում» խորագրով: Հանրությանը կներկայացվեն հայ գեղանկարիչների' Երեւանն արտացոլող 100-ից ավելի կտավներ:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի երկրորդ կեսին: Նախատեսվում է անցկացնել գիտական նստաշրջան եւ հրատարակել «Երեւան-3» խորագրով գիտական հոդվածների ժողովածուն' նվիրված Երեւանի պատմության տարբեր հիմնահարցերին: Գիտական հոդվածների թեմաները վերաբերում են Երեւանի պատմության բաց էջերին, որոնք մինչ այժմ չեն ուսումնասիրվել: Գիտական նստաշրջանին կմասնակցեն տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, թանգարանների, բուհերի ներկայացուցիչներ: Նախատեսվում է հրատարակել «Երեւան» խորագրով նոթատետր:

Հոբելյանական տարին կեզրափակվի Շենգավիթի 2000-2010թվականի պեղումների արդյունքների ցուցահանդեսով կամ թանգարանում պահվող մետաղների հավաքածուի ներկայացմամբ:

Շենգավիթ բնակատեղին Հայաստանի Վաղ Բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է: Այն գտնվում է Երեւան քաղաքի հարավ-արեւմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին: Բլուրն ունի 6 հա մակերես:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ