Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր բացահայտումներ` «Սայիադ-Նովա» գրքում

Նոր բացահայտումներ` «Սայիադ-Նովա» գրքում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր ներկայացվեց Ասլան Ասլանյանի «Սայիադ-Նովա» խորագրով գիրքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակը, այն, ինչն ինքն արել է սայաթնովագիտության մեջ, բոլորը նորություններ են` սկսած անվան հետ կապված ավանդույթներից: Նրա խոսքվ` մինչեւ այսօր բոլորը լսել եւ օգտագործում են միայն Սայաթ-Նովա տարբերակը, սակայն իրականում պետք է լինի Սայիադ-Նովա, որի մասին իր երկերում վկայում է հենց ինքը` հեղինակը:

 

«Չպետք է անտեսել այն հանգամանքը, որ գրական անուն ստեղծում է ոչ թե հասարակությունը, այլ ինքը` հեղինակը»,- նշեց նա` հավելելով, որ Սայիադ-Նովա պարսկաարաբերենով նշանակում է որսորդ երաժիշտ: Ա. Ասլանյանը շեշտեց, որ Սայաթ-Նովան իր տաղերով ասել է նոր խոսք, նոր միտք եւ «խոսել է» կոդերով: «Այսօր աշխարհը հպարտանում է, որ Մորզեի այբուբենը տվել է նկարիչ Մորզե Սեուոլը, սակայն ես ապացուցեցի, որ նրանից 100 տարի առաջ դա ցուցադրել է Սայաթ-Նովան»,- շեշտեց Ա. Ասլանյանը:

 

Նրա խոսքով` ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ աշխարհաբարի հիմքը դրել է ոչ թե Խաչատուր Աբովյանը, այլ հենց Սայաթ-Նովան: «Սայաթ-Նովայի ոչ մի գործում չկա գրաբարով գրված բառ»,- փաստեց նա: Ա. Ասլանյանը սայաթնովագիտությամբ զբաղվել է 17 տարեկանից սկսած եւ նրա մասին գրել է 4 գիրք: Նա նշեց, որ գիրքը նախատեսում է տպագրել վրացերենով եւ թուրքերենով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am