Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամփոփվեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները

Ամփոփվեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում այսօր ամփոփվեցին «Ճամպրուկ» լրագրողական մրցանակաբաշխության արդյունքները` նվիրված միգրացիոն խնդիրներին: Մրցանակները նախատեսված էին այն լրագրողների համար, ովքեր անցած տարվա ընթացքում իրենց հրապարակումներում լավագույնս լուսաբանել էին միգրացիային, այդ թվում` նաեւ անօրինական միգրացիային նվիրված թեմաներ:

 

Այս տարի առաջին մրցանակին արժանացավ Ադրինե Թորոսյանը «Հետք» շաբաթաթերթից, իսկ Հանրային ռադիոն եւ Ռադիոհայը արժանացան հատուկ մրցանակների: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքով` միգրացիոն խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների առումով ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հետ համագործակցությանը:

 

«Ես եղել եմ այս ծրագրի նախաձեռնողներից մեկը եւ ուրախ եմ տեսնելու դրա հետագա զարգացումը»,- նշեց դեսպանը` հավելելով, որ լրագրողների գործունեությունը կարող է նաեւ մեծ ազդեցություն ունենալ վերադարձող միգրանտների վերաինտեգրման գործում: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` լրագրողական հանրության հիմնական խնդիրն այս ոլորտում բացասական հետեւանքների նվազեցումն է եւ դրական ազդակների ավելացումը:

 

«Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմնական ուղղություններից մեկն էլ համագործակցությունն է միգրացիոն քաղաքականության հարցում»,- նշեց Գ.Եգանյանը` հավելելով, որ լրագրողների աշխատանքն այս ոլորտում կարգավորիչ բնույթ ունի: Նշենք, որ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվում է «Մարդիկ կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]