Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը

Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ` կանացի դիմանկարի տեսքով: Դաշտի աջի վերեւում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որից վերեւ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի աջի ներքեւում երեք տողով անգլերեն եւ հայերեն նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «DRAM», «100» եւ «ԴՐԱՄ»: Դաշտի եզրաշուրթով` վերեւում հորիզոնական հայերեն եւ ձախում ուղղահայաց անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ ներքեւում եզրաշուրթի մոտ նշված է դրամահատարանի առևտրային նիշը: Հուշադրամի դարձերեսի ձախում Թեոդոր Աքսենտովիչի դեպի աջ շրջված դիմապատկերն է: Դաշտի աջում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ, որի ներքեւում զետեղված է նկարչի ստորագրությունը: Կտավի պատկերը եզրագծված է երեք կողմից: Վերեւի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական անգլերեն մակագրված է «TEODOR AXENTOWICZ»: Ներքեւի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական նշված են նկարչի ծննդյան եւ մահվան տարեթվերը` «1859 – 1938»:

Հուշադրամը պարագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը:Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ, 925 + 50

Զանգվածը 28,28 + 0,25 գ

Չափսերը 40,0 x 28,0 մմ

Ձեւը ուղղանկյուն

Դրամաշուրթը հարթ

Որակը պրուֆ

Տպաքանակը մինչեւ 4000 հատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]