Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վախճանվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը


ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիսուն տարեկանում վախճանվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյանը: Զբաղեցնելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնը՝ Գրիգոր Ղոնջեյանն իր ողջ մասնագիտական հմտություններն ու հարուստ փորձը ներդրել է ի նպաստ Հայաստանի ýինանսաբանկային համակարգի զարգացմանը: Գրիգոր Ղոնջեյանը եղել է ՀՀ կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչը միջկառավարական՝ Հայ-ռուսական, Հայ-ուկրաինական, Հայ-լիբանանյան, Էներգախնայողության հանձնաժողովներում, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում: Լինելով «ՀՀ ýինանսական հաշտարարի գրասենյակե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` նա լուրջ ներդրում է ունեցել Հայաստանում այդ նոր ինստիտուի կայացման գործում: Գրիգոր Ղոնջեյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 1-ին Երեւանում: 1980թ-ին ավարտելով Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ýինանսա-հաշվային ýակուլտետը, աշխատանքի է անցել նույն ինստիտուտի կառավարման եւ աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնում՝ զբաղեցնելով կրտսեր գիտական աշխատողի, ասիստենտի, ավագ գիտական աշխատողի պաշտոնները: Աշխատել է «Մասիսե առեւտրային բանկում, «Մենուաե ապահովագրական ընկերությունում, «Հայագրոբանկումե, «Անելիքե բանկում: 2003-2007թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, ՄԱԿ խմբակցության անդամ: 2002թ-ից Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դասավանդում էր «Բանկային գործե առարկան: 2007թ. օգոստոսի 1-ից նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2008թ. հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am