Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային ժողովի այգում կանգնեցվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան


ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է 1999թ. հոկտեմբերի 27- ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության տասներորդ տարելիցը. Ազգային ժողովի այգում այսօր բացվեց հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որի հեղինակն անվանի քանդակագործ Երվանդ Քոչարն է: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, զոհվածների հարազատներ: «Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից անցել է 10 տարի: Հայ ժողովրդին ցնցած այդ ոճրագործուիթյունը մեր երկրի անկախության, պետականության կայացման եւ բանակաշինության գործում խոշոր ներդրում ունեցած պետական եւ քաղաքական գործիչների կյանքեր խլեց. Ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյան, Ռուբեն Միրոյան, Միքայել Քոթանյան, Արմենակ Արմենակյան, Հենրիկ Աբրահամյան, Լեոնարդ Պետրոսյան: Այսօր մենք ոգեկոչում ենք նրանց հիշատակը, մարդկանց, ում ներդրումը հիրավի անուրանալի է նորանակախ Հայաստանի պատմության մեջ: Կորստուն անդառնալի է, վերքն անբուժելլի: Անցած տարիները չեն մեղմել բոլորիս ցավն ու ափսոսանքըե,-իր խոսում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ԱԺ այգում զոհերի հիշատակին կանգնեցված` մեծանուն քանդականգործ Երվանդ Քոչարի կերտած այս ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, ոճրագործության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների անցած ուղին, որը լի էր չարին դիմագրավալու, հայոց պետականության սուրբ գաղափարներն իրագործելու վճռականությամբ, ձգտումով ու նվիրումով: ԱԺ նախագահը խոսքն ավարտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 10-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձից հատվածով. «Հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում եւ ուժեղ իր զավակներով: Մեր նահատակների հիշատակը եւ մեր սերունդների ապագան պահանջում են ունենալ կայուն եւ ամուր պետականություն, հզոր եւ բարգավաճող երկիր, ողջ հայության երազանքների ծնունդը դարձած հայրենիք: Այսօր առավել, քան երբեւէ մեր ժողովրդին միաբանություն է պետք, մեր հավաքական ինքնությունը պետական կյանքին հասու դարձնելու կարողություն է պետք: Սա’ է ապագայի մեր ճանպարհըե: Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանն էլ նշեց, որ տասը տարի է անցել ոճրագործությունից, բայց ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել, դրա վկայությունը նա համարեց նաեւ այսօրվա արարողությունը: Նրա խոսքով` այս քայլը պետք է կատարվեր ավելի շուտ, սակայն «լավ է, որ ներկայիս ԱԺ-ն, նրա ղեկավարությունը ձեռնամուխ է եղել արձանի կանգնեցմանըե: «Արձանի մեջ կարեւոր է այն ենթատեքստը, այն փոխաբերությունը, որը կապում է նրա բովանդակությունը, նպատակը իրողության հետ: Այդ տեսակետից արձանը ճիշտ է ընտրված, նրբորեն եւ մտածված: Քոչարն ականատես չի եղել այս դաժան իրողությանը, այդ արձանը զոհվածներին հատուկ չի նվիրել, սակայն այն իր մեջ պարունակում է այնքան ամփոփված վիշտ, խորը ցավ, կորուստ, որ ճիշտ տեղին է օգտագործվել,-նշեց Ռ. Դեմիրճյանը:-Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը խոցեց ոչ միայն մեր սրտերը եւ թողեց անջնջելի չբուժող վերք, նա տատանեց մեր պետականության հիմքերը, պառակտեց մեր հասարակությունը, որի հետեւանքները մինչ այժմ էլ կրում ենքե: Նրա խոսքով` շատ հարցեր մնացին չբացահայտված, չավարտված, եւ դրանք ապագա սերունդներին թողնելը սխալ է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am