Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ սպարապետ Վ. Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը եւ ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի տոնակատարությունը


ԱՐՏԱՇԱՏ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ. (սեփ. թղթ. Լիլիթ Մաճկալյան): Արարատի քաղաքային զբոսայգում այսօր տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը եւ ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի տոնակատարությունը:Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը տրված էր Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանին, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանին եւ Վազգեն Սարգսյանի ծնողներին` տեր եւ տիկին Սարգսյաններին: Բացման արարողությանը հաջորդեցին յոթ համազարկերը, ինչից հետո տեղի ունեցավ հուշարձանի օծման արարողությունը:Այն կատարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական Մխիթար աբեղա Գրիգորյանը: Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը շնորհավորեց հավաքվածներին տոնի կապակցությամբ եւ նշեց , որ 18 տարի առաջ հայն իր համառության եւ համաժողովրդական համախմբվածության հետեւանքով բացեց իր պատմության նոր էջը:«Դժվարին վերակազմավորման ճանապարհ ենք անցել, մաքառել եւ կրթել ենք անկախության սերունդ: Այսօր հպարտությամբ կարող եմ ասե , որ ունեցել ենք մի այնպիսի ժառանգ, ում արած գործը դաստիարակել է մի ամբողջ սերունդ: Այսօր հիշում, մեծարում ու մեր հարգանքի տուրքն ենք մատուցում: Հպարտ ենք, որ Վազգեն Սարգսյանը մեր հայրենակիցն է, նորօրյա պայքարի զինվորը, նրա մեջ է ազգի հավաքական պայքարի ոգինե- ավելացրեց նա: Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը եւս շնորհավորելով անկախության 18-րդ տարեդարձի եւ հուշարձանի բացման կապակցությամբ նշեց, որ 10 տարի անց կրկին վերադարձավ իր քաղաքը, որտեղ անցել է նրա եւ մանկության, եւ պատանեկության տարիները եւ պետք է ի վերջո նրան հավերժացնող արձանը կանգնեցվեր: Տիկին Գրետա Սարգսյանի խոսքով` Վազգեն Սարգսյանի քաղաքական գործունեությունը սկսվել է հենց Արարատից:«Առաջին ýիդայական ջոկատները կազմավորվեցին հենց այս հրապարակում, առաջին ջոկատները Երասխ մեկնեցին հենց այստեղից:Ուրախ եմ , որ նա այստեղ է : Նա հավերժ է, հայացքը Ձեզ հառած`իր պահանջկոտությամբ ու խստությամբ:Գալուստդ բարի տղաս…ե-ավելացրեց նա: Շնորհավորական եւ մեծարման ելույթին հաջորդեց զինվորական շքերթը` Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զինվորների մասնակցությամբ: Նշենք, որ միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այլ անձինք, սպարապետի զինակիցներ, ընկերներ: Հանդիսությունը եզրափակվեց տոնական համերգով: Անելացնենք, որ 3մ 60սմ բարձրությամբ բրոնզաձույլ հուշարձանի քանդակագործն է Արա Ալեքյանը եւ ճարտարապետը` Պարգեւ Սեդրակյանը:Ի դեպ, այսօր Արարատի քաղաքային զբոսայգին անվանվեց Վազգեն Սարգսյանի անվամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am