Մինչեւ այս տարվա հունիսի 28-ը բնակարանների գնման վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարանների դիմաց վճարումների իրականացման համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 72 մլն 398.6 հազար դ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված համապատասխան որոշմամբ` այս տարվա երրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կհատկացվի 72 մլն 398.6 հազար դրամ: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով այս որոշման նախագիծը, նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, հատկացված գումարները կուղղվեն «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցովե պետական ծախսային ծրագրի շրջանակներում տրամադրված բնակարանների գնման վկայագրերի միջոցով մինչեւ այս տարվա հունիսի 28-ը ձեռք բերված բնակարանների կամ բնակելի տների դիմաց վճարումների կատարումն ապահովելուն: Վ. Վարդանյանի խոսքով` 2007 ԲԳՎ ծրագրի շրջանակներում տրամադրված 581 վկայագրերի միջոցով ձեռք են բերվել 431 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 358-ը` այս տարվա ընթացքում: Ձեռք բերված 358 բնակարանների (բնակելի տների) դիմաց կնքված առքուվաճառքի պայմանագրերի համաձայն ենթակա է վճարման 2189,801.8 հազար դրամ: 2008թ. հունիսի 28-ի դրությամբ նշված առքուվաճառքի պայմանագրերի դիմաց կատարվել են վճարումներ 2117,403.2 հազար դրամի չափով: Ընդ որում` ձեռք բերված 319 բնակարանների (բնակելի տների) առքուվաճառքի պայմանագրերի դիմաց վճարումները կատարվել են 100%-ի չափով, իսկ 39-ի դիմաց` 60%-ի չափով: Այդ պայմանագրերի դիմաց վճարումների 40%-ը ապահովելու համար անհրաժեշտ է 72.398.6 հազ.դրամ գումար: