Տնտեսություն

Ծաղկաձորի օլիմպիական ավանի վերանորոգումն ամբողջությամբ կավարտվի հաջորդ տարի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորի օլիմպիական ավանի վերանորոգումը, որն սկսվել է նախորդ տարի, ամբողջությամբ կավարտվի 2008թ-ին: Ինչպես «Արմենպրեսե-ին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանը, շահագործման են հանձնվել օլիմպիական ավանի ըմբշամարտի եւ ձյուդոյի դահլիճները: Նոյեմբերից արդեն կգործեն առաջին եւ երկրորդ հյուրանոցային մասնաշենքերը, ճաշարանը, կաթսայատունը, ծանրամարտի եւ բռնցքամարտի դահլիճները: Լողավազանը շատ լավ վիճակում է: Եւս երկու դահլիճի շինարարություն կավարտվի 2008թ-ին: Աշխատանքի երկու երրորդը կկատարվի այս տարի: Վերանորոգումն իրականացվում է ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանի մեկենասությամբ: Ծրագիրը կունենա 7-10 միլիոն դոլարի արժողություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում