ԹԲԻԼԻՍԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների զարգացման ýինանսական
ընկերությունը (FMO) Վրաստանում բացել Է առաջին վարկային գիծը: Այն կմասնակցի
«Սաքարթվելոս Բանկիե (Վրաստանի բանկի) համար գործող վարկային գծին:
Ինչպես «Նովոստիե գործակալությանը հաղորդել են Վրաստանի բանկում,
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ FMO-ի միջեւ ընթացիկ տարվա
օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, «Սաքարթվելոս Բանկիե առեւտրի
աջակցման ծրագրի լրիվ լիմիտը հասել Է 15,5 միլիոն եվրոյի, որը խոշորագույն
վերջնաչափն Է Վրաստանի բանկային համակարգում, որ EBRD-ն հատկացրել Է մեկ բանկի
առեւտրի աջակցման ծրագրի շրջանակներում:
Սույն ծրագրի վերջնաչափն աճել Է այն բանից հետո, երբ FMO-ն ցանկություն Է
հայտնել մասնակցելու այս ծրագրին: Վրաստանում վարկային գիծ բացելու՝ FMO-ի
որոշմանը նպաստել Է այն հանգամանքը, որ Լոնդոնում Վերակառուցման եւ զարգացման
եվրոպական բանկի 2003 թվականի արդյունքներին նվիրված տարեկան հանդիպման
ժամանակ Վրաստանի բանկը ճանաչվել Է լավագույնն առեւտի ýինանսավորման
տեսակետից:
2003 թվականին «Վրաստանի բանկնե իրականացրել Է 22 միլիոն 561,5 հազար
դոլար գումարի գործառնություններ, որոնց Էական մասը բաժին Է ընկել առեւտրի
աջակցման ծրագրին (TFP): 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ տեղական
շուկայում «Վրաստանի բանկիե բաժինը վավերագրական գործառնությունների
իրականացման բնագավառում կազմել Է 34,82 տոկոս: