Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

ՀԱՅ ART մշակութային կենտրոնում բացվեց «Երեւան՝ իմ սերե գեղանկարչական ցուցահանդեսը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Վանիկ Սանթրյան): ՀԱՅ ART մշակութային կենտրոնում այսօր բացվեց «Երեւան՝ իմ սերե գեղանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է ժամանակակից հայ նկարիչների գործեր: Ցուցահանդեսի բացման ժամանակ կատարված աշխատանքի մասին խոսք ասաց կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը, ըստ որի, ցուցադրությանն իրենց աշխատանքներն են բերել ժամանակակից 50-ից ավելի հեղինակներ, որոնց թվում են ճանաչված վարպետներ Հակոբ Հակոբյանը, Վարուժան Վարդանյանը, Արկադի Բաղդասարյանը (Արկո), Հրանտ Թադեւոսյանը, Հարություն Հարությունյանը, Մարի Հակոբյանը, Սամվել Սեւադան եւ ուրիշներ: Ներկայացված են բոլոր սերունդների հեղինակների 60-ից ավելի աշխատանքներ, որոնց մի մասը պարունակում է մայրաքաղաք Երեւանին նվիրված թեմատիկա: Բացման հանդիսությունն իրենց նվագով զարդարեցին Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երեւանի կամերային երգչախումբը եւ «Միհրե պարային պլաստիկայի թատրոնը՝ Ցոլակ Մլքե-Գալստյանի ղեկավարությամբ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ