Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ուսումնասիրվում են Գորիսում օդանավակայան ունենալու հնարավորությունները


ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Ուսումնասիրվում են Գորիսում օդանավակայան ունենալու հնարավորությունները: Ինչպես «Արմենպրեսե- ին տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայում կառավարության պատվերով մշակում է Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագիծը, որը, ըստ էության, մարզային նման հատակագծման առաջին օրինակն է: Այդ գործընթացն իրականացվում է նախ ողջ հանրապետության մասշտաբով, ապա` մարզերի, քաղաքների, դրանց առանձին թաղամասերի եւ այլն: Ն. Սարգսյանի խոսքով` Վայոց Ձորի հատակագծման ժամանակ խնդիր էր դրվել նախ ուսումնասիրել Ջերմուկ քաղաքը` դիտարկելով այն նաեւ որպես այլընտրանքային օդանավակայան կառուցելու հնարավոր վայր: Սակայն նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն չի կարող ըստ արժանվույն ծառայել, քանի որ Ջերմուկն այսպես կոչված «փակուղիե է` գտնվում է հիմնական մայրուղուց դուրս: «Կապված Հայաստանը որպես տարանցիկ երկիր զարգացնելու հեռանկարային ծրագրերի հետ, որով ՀՀ-ն պետք է հյուսիս-հարավ կապ հանդիսանա, եզրակացվել է, որ Գորիսի օդանավակայանը կարող է հանրապետությունում դառնալ այլընտրանք «Զվարթնոցե եւ «Շիրակե օդանավակայանների համար` հաշվի առնելով դրա հեռավորությունը եւ կապերը թե Լեռնային Ղարաբաղի, թե Հայաստանի հարավային շրջանների հետե,-ասաց Ն. Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` արդեն կա ՀՀ վարչապետի կոնկրետ հանձնարարականը Քաղավիացիայի գլխավոր վարչությանը` քաղաքաշինության նախարարության մասնագետների հետ համատեղ իրականացնելու անհրաժեշտ ուսումնասիրություններ: Օդանավակայանը տարածաշրջանային նշանակության կառույց դարձնելը, Ն. Սարգսյանի գնահատմամբ, բավականին լուրջ եւ ծանր գործ է, որի ժամանակ հաշվի են առնվում քամիների տարեկան ուղղությունները, տեղումների քանակը, ռելիեýային պայմանները, ինքնաթիռների տեսակներից կախված` վայրէջքի եւ վերելքի բարձրությունները, մթնոլորտային ճնշումը եւ այլն: Բազմաթիվ հարցեր կան, որոնց համար ժամանակ է պահանջվում, մինչեւ հստակեցվի` արդյո՞ք Գորիսում կարող է կառուցվել նման նշանակության օդանավական: Ներկա պահին դա դիտարկվում է որպես հարմար տարբերակ: Ն. Սարգսյանի խոսքով` մինչեւ այս տարեվերջ համապատասխան ռազմավարական որոշում ընդունելու համար անհրաժեշտ ուսումնասիրություններն արդեն արված կլինեն: Օդանավակայանի կառուցման ժամանակը եւ անհրաժեշտ միջոցների հարցը կհստակեցվի ավելի ուշ` ծրագրերում ներգրավելով նաեւ մասնավոր ներդրողների:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]