Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Երեւանում կտեղադրվի հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան


ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մխիթարյան): Երեւանում մինչեւ տարեվերջ կտեղադրվի հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձան: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ճարտարապետ, հուշարձանի հեղինակ Լեւոն Մկրտչյանը, հուշարձան կառուցելու նախաձեռնությունը Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Սալաթյանինն է, այն արաբական երկրների հայ համայնքների եւ համայն հայության երախտագիտության արտահայտությունն է Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի արաբական աշխարհին, որն օգնություն է ցուցաբերել Մեծ եղեռնից փրկվածներին: Հուշարձանի կառուցման համար դեռեւս 1998 թվականին Սիրիայում մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել են հայ եւ օտարազգի ճարտարապետներ Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից: Հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը կտեղադրվի Երեւանյան լճի ափին` դեպի Էջմիածին գնացող ճանապարհին: Ճարտարապետի խոսքով` տեղը պատահական չէ ընտրված`Արարատը լրացնելու է համայնապատկերը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թվականի աշնանը: Այժմ ընթանում են հողային աշխատանքները, լցվում են հիմքերը: Սա արդեն Երեւանյան լճի տարածքում հուշարձանի կառուցման երրորդ փորձն է: Առաջին անգամ աշխատանքները մեկնարկել են 2000 թվականին, երկրորդ անգամ՝ 2002-ին: Ըստ Լ. Մկրտչյանի` նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտավորապես 230 հազար դոլար, կատարվել է հանգանակություն: Հուշարձանը պատրաստվելու է Արմավիրի տուýից: Այն բաղկացած է լինելու մեկ ամբողջություն կազմող առանձին-առանձին երեք մասից` արծիվ, բուրգ եւ Սիրիայի տարածքի պատկերը: Արծիվը խորհրդանշում է ուժը, բուրգը` ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին, իսկ Սիրիայի տարածքի պատկերի վրա նշվելու են այն քաղաքները, որտեղ տեղի են ունեցել ջարդերը: Հուշարձանի քանդակագործներն են Սմբատ եւ Ռաýիկ Մկրտչյանները:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ