Հասարակական

Հարուցվել է քրեական գործ` Արտամետի գյուղապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Տեդասե ՍՊԸ-ի տնօրենի կողմից 17 մլն դրամ հափշտակելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտամետի գյուղապետ Տոնական Ղազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, «Տեդասե ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Հարությունյանի կողմից 17 մլն դրամ հափշտակելու համար: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղարը, Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004թ. դեկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Արտամետի գյուղապետարանի եւ «Տեդասե ՍՊ ընկերության միջեւ կնքված կապալի պայմանագրի ընկերությունը պարտավորվել է մինչեւ 2005թ. նոյեմբերի 30-ը Արտամետ գյուղում իրականացնել գազաýիկացման աշխատանքներ: Արտամետի գյուղապետ Տոնական Ղազարյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ չկատարելով մրցույթ հայտարարելու, երաշխիքներ պահանջելու պարտականությունները, պայմանագրով նախատեսել, ապա 2004թ. դեկտեմբերի 28-ին «Տեդասե ՍՊ ընկերությանը որպես կանխավճար փոխանցել է գյուղի գազիýիկացման աշխատանքների ամբողջ գումարը՝ 52.000.000 դրամը, իսկ ընկերության տնօրեն Սարգիս Հարությունյանը, չկատարելով 17.000.000 դրամի շինարարական աշխատանքները, յուրացման եղանակով հափշտակել է այն: Տ.Ղազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ Ս.Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ նյութերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում