Հասարակական

Վաստակավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանն արժանացել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Ռոզա Հովհաննիսյան): Այսօր լրանում է Հայաստանի առաջին կին վաստակավոր ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի ծննդյան 100- ամյակը: Հոբելյարին շնորհավորել են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, շինարարներ, ճարտարապետների միության, ոստիկանության ներկայացուցիչներ եւ այլոք: Ա. Տեր-Ավետիքյանն աշխատել է Ալեքսանդր Թամանյանի եւ Նիկողայոս Բունիաթյանի արվեստանոցներում, կատարել մեծ եւ արդյունավետ աշխատանք մայրաքաղաքի քաղաքաշինական կյանքում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի ձեւավորման ու բազմաթիվ ներկայանալի կառույցների նախագծման գործում մեծ ներդրումն ունենալու համար Ա. Տեր-Ավետիքյանն արժանացել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալին: Հայ անվանի ճարտարապետի խոսքերով` իր գլխավոր նպատակը միշտ եղել է հայկական դասական ճարտարապետության, ազգային ավանդույթների պահպանումն ու շարունակումը: Նրա հեղինակությամբ կառուցվել են Երեւանի ներկայանալի շենքերից շատերը` Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաýիստների բնակելի տունը` նշանավոր «Պոնչիկանոցըե, Լեզվի ինստիտուտի շենքերը, նախկին քաղաքային դումայի շենքը Շահումյան հրապարակում եւ բազմաթիվ այլ կառույցներ: Երեւանի քաղաքապետը տեղեկացրել է, որ նախատեսվում է հրատարակել Ա. Տեր- Ավետիքյանի մասին գիրք, իսկ նրա նախագծած շենքերից մի քանիսի պատերին կփակցվի հեղինակի անունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում