Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներե ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լիանա Եղիազարյան): Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներե ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Թամարա Ղալեչյանը, ընկերության վերակազմակերպման աշխատանքներն ուղեկցվում են հայկական երկաթուղիների ամբողջ գույքի հաշվառմամբ եւ գույքագրմամբ, վերագրանցվում են ընկերության ավելի քան 4 հազար աշխատակիցները: Ըստ Թ. Ղալեչյանի` այդ գործընթացը շատ աշխատատար է, իրականացվող աշխատանքների ծավալը շատ մեծ: Դրանց ավարտից հետո կիրականացվեն ներդրումային աշխատանքներ` ուղղված հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման վերցնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Թ. Ղալեչյանը նշեց նաեւ, որ այսօր հայկական երկաթուղին շարունակում է իր բնականոն գործունեությունը, բեռների տեղափոխման գործընթացը շարունակվում է նորմալ հունով: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 16-ին կնքված համաձայնագրով «Հայկական երկաթուղիներե ընկերության հավատարմագրային կառավարումը ստանձնել է «Ռուսական երկաթուղիներե ՓԲԸ-ն, որը, որպես նախնական կոնցեսիոն վճար, պետք է մուծեր 1 մլրդ 700 մլն դրամ (շուրջ 5.5 մլն դոլար): Հարեւան երկրների հետ սահմանները փակ մնալու դեպքում ընկերությունը հայկական երկաթուղու զարգացման նպատակով պարտավորվել է ներդնել 572 մլն դոլար, որից շուրջ 220 մլն դոլարը` առաջին 5 տարիների ընթացքում, ինչը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից նախօրոք ակնկալվող շուրջ 170 մլն դոլար ներդրումները: Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կներդրվի 610 մլն դոլար, Ադրբեջանի հետ սահմանի բացման դեպքում ` 1.8 մլրդ դոլար, իսկ աբխազական երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, այսինքն` երբ տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցությունն ամբողջովին հնարավոր լինի` 2 մլրդ 200 մլն դոլար: Ծրագրի ընդհանուր տեւողությունը 30 տարի է` 20 տարի ավելացման հնարավորությամբ: Նշենք, որ հայկական երկաթուղին գործարքից հետո շարունակում է համարվել ՀՀ սեփականությունը, իսկ ռուսական կողմին տրվում է միայն երկաթուղու կառավարման իրավունքը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am