Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լուսակերտում բացվեց կենսագազի գործարան, որը կարտադրի էլեկտրաէներգիա եւ օրգանական պարարտանյութ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արմեն Խաչատրյան): Լուսակերտի թռչնաբուծական ýաբրիկայի տարածքում այսօր հանդիսավորությամբ բացվեց «Լուսակերտ Բիոգազ Փլանթե ՓԲԸ կենսագազի գործարանը, որը չունի իր նախադեպը Հայաստանում եւ Կովկասում: Գործարանը ստացված թռչնաբուծական կենդանական թափոններից արտադրելու է էլեկտրոէներգիա, օրգանական պարարտանայութ: Գործարանի հիմնական սեփականատերն է Լուսակերտի թռչնաբուծական ýաբրիկան, սակայն բաժնետոմսեր ունեն նաեւ դանիական երկու եւ նորվեգական մեկ ընկերություններ: Գործարանը փորձնական կերպով արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է աշխատել 70-75 տոկոս ծանրաբեռնվածությամբ, սպասվում է, որ արդեն մոտ օրերս այդ ծանրաբեռնվածության տոկոսը կհասնի 100-ի: Գործարանի արժեքն է 5մլն 200 հազար եվրո, սակայն ամբողջ ներդրումները ապագայում կկազմեն մոտ 10 մլն եվրո: Ակնկալվում է, որ ներդրված գումարները շահույթի կվերածվեն մոտ 7-8 տարի հետո: Ինչպես նշեց գործարանի հիմնադիրներից ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, գործարանի նախագիծը սկսել է քննարկվել դեռեւս 2005 թվականից, սակայն կառուցվել է վերջին մեկ տարում: «Այս ծրագիրը չունի իր նախադեպը հանրապետությունում եւ Կովկասում, այն բազմաթիվ առումներով ուղեցույց կհանդիսանա նմանատիպ հետագա ծրագրերի համար: Արդեն նման գործարանի կառուցման ծրագրեր ունեն նաեւ Արաքս, Արզնի թռչնաբուծական ýաբրիկաները եւ այլ ընկերություններե,- ասաց նա: Պատգամավորի խոսքով, գործարանի շահագործումը կնպաստի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը եւ գլոբալ տաքացման դեմ պայքարին, հողի եւ ջրի տեղային աղտոտման նվազեցմանը, ՀՀ նոր ներդրումներ ներգրավելուն, արտանետումների սերտիýիկացված կրճատման վաճառքից գոյացած արտահանման եկամուտի ներկրմանը Հայաստանի տնտեսության մեջ, վերականգնվող էներգիայի նոր դաշտի ստեղծմանը, անհրաժեշտ օրգանական պարարտանյութերի ապահովմանը, ինչպես նաեւ հայ ճարտարագետների եւ տեխնիկական ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների` նոր տեխնոլոգիաների հետ ծանոթացմանը: «Մենք այս գործարանի կառուցման հետ կապված լուրջ եւ երկար ճանապարհ ենք անցել, եւ նման ծրագրերը կլինեն շարունակականե,- ընդգծեց Խ. Մանուկյանը: Գործարանն օրական վերամշակում է 220 տոննա Լուսակերտ տոհմային թռչնաբուծական ýաբրիկայի հեղուկ թռչնաղբ, որի արդյունքում արտադրվում է 70 տոկոս մեթանի պարունակությամբ կենսագազ: Այն աշխատացնում է գազի շարժիչը, որն իր հերթին` գեներատորը: Խ. Մանուկյանի տեղեկացմամբ, տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի շուրջ 7 մլն կվտ ժամ: Նախատեսվում է, որ ստացված էլէկտրաէներգիան վաճառվելու է հայկական էլեկտրոցանցերին` մեկ կվտ-ը 35 դրամով: «Սա առաջին լուրջ վերականգնող էներգիայի արտադրությունն է, չհաշված հիդրոէլեկտրաէներգիայի կայաններըե,- փաստեց ԱԺ պատգամավորը: Նրա տեղեկացմամբ, գործարանը տարեկան կկարողանա կենդանական թափոնների մշակման արդյունքում լրացուցիչ վերամշակման միջոցով արտադրել նաեւ շուրջ 8 հազար տոննա որկայալ օրգանական պարարտանյութ: Գործարանի բաժնետերերից համարվող նորվեգական «Վեքստե հիմնադրամի գլխավոր մենեջեր Ռոլý Կեւինի խոսքով, քչերն էին հավատում այս գործարանի կառուցմանը եւ նրա հաջողություններին: «Համոզված եմ, որ այն մեծ ապագա ունի: Ամբողջ Կովկասում այն համարվում է առաջինը, որը կնպաստի մի շարք խնդիրների լուծմանըե,- ասաց նա: Վերջինս հույս հայտնեց, որ Հայաստանն այս բնագավառում աշխարհում կդառնա առաջատար պետություն: Խ. Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ 2006 թվականի սեպտեմբերին ԼԲՓ-ն սերտիýիկացվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմից «Մաքուր զարգացման մեծխանիզմիե հսկողության ներքո: ԼԲՓ-ն Հայաստանում գործող երկու ՄԶՄ նախագծերից մեկն է: Որպես սերտիýիկացված ՄԶՄ նախագիծ` ԼԲՓ-ն կարող է վաճառել CO2-ի կրճատումները: ԼԲՓ-ի դեպքում կրճատման ծավալը կազմում է 28 հազար տոննա տարեկան: Արդյունաբերական ճանապարհով թռչնաղբը վաճառելուց հետո հողի եւ ջրի աղտոտող տարրերը նաեւ էապես կկրճատեն: Նշենք, որ ԼԲՓ ծրագրի զարգացմանը աջակցել են ՀՀ վարչապետը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը, Դանիայի բնապահպանության նախարարությունը, ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության եւ էներգետիկայի նախարարությունները եւ այլ կազմակերպություններ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]