Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արտաշատի պեղումների արդյունքում հայտնաբերվել են հեթանոսական տաճարի ենթակառույցներ


ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի «Հայոց մայրաքաղաքներըե ծրագրի շրջանակներում Արտաշատում իրականացվող վերջին հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հեթանոսական շրջանի տաճարի ենթակառույցներ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս ուսումնասիրության արդյունքում բացվել է խիստ տպավորիչ պատկեր, եւ պեղումները տվել են շատ հետաքրքիր նյութեր: «Պեղվում է անմիջապես սահմանի վրա գտնվող մի բլրակի լանջային մասը: Ըստ երեւույթին, բլրի գլխին եղել է տաճարը, իսկ այժմ արշավախումբը պեղում է տաճարական համալիրի ենթակառույցները` բաղնիքներ, շքամուտք: Այդ ամենը շատ տպավորիչ է, եւ այդ կառույցներից երեւում է, որ Արտաշատը, իսկապես, եղել է երեւելի եւ շատ գեղեցիկ կառուցապատված մայրաքաղաք ե,-ընդգծեց տնօրենը: Հնագետի վստահեցմամբ, այդ տարածքի ոչ միայն բացված պատկերներն են տպավորիչ, այլ նաեւ հայտնաբերված նյութերը, ստացված տեղեկատվությունը: «Այս հսկայական չափերի տեղեկատվությունը լրացնում են մեր պատկերացումները: Հնագիտական աշխատանքները` թե փոքր դամբարանի, թե մեծ բնակավայրի, ընդհանրապես, խնդիր ունեն վերակազմելու անցյալը: Այս բոլորը, ի վերջո, գալիս են լրացնելու հայոց անցյալի վերակազմության խնդիրըե,-նշեց Պ. Սաýարյանը: Ինստիտուտի արշավախմբերն արդեն ավարտել են Արմավիր մայրաքաղաքի պեղումները, որտեղ, ըստ տնօրենի, եւս բացվել է շատ հրաշալի պատկեր: «Արմավիր բլրի վրա բացվում են ուրարտական մեկ տաճարի մնացորդները: Այն շատ հետաքրքիր կառույց է եւ շատ լավ տվյալներ ենք ձեռք բերել: Այնուհանդերձ, ամբողջական պատկերը ստանալու համար դեռ երկար աշխատանք կա անելուե,-ասաց նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am