Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղադրվեց Մինաս Ավետիսյանի կիսանդրին, բացվեց նրա անունը կրող նկարչական դպրոց


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, նկարիչ Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում այսօր տեղադրվեց նկարչի կիսանդրին: Բացվեց նաեւ Մինասի անվան կերպարվեստի դպրոց, ուր ճանաչված արվեստագետներին անվճար աշակերտելու հնարավորություն կունենան համայնքի երեխաները: «Ծայրահեղությունների խաչմերուկում ապրող ու ստեղծագործող բացառիկ համեստ, զուսպ, բայց եւ անկանխատեսելիե Մինաս Ավետիսյանի քարեղեն կերպարը կերտել են քանդակագործներ Գեւորգ Գեւորգյանն ու Ռոբերտ Բալայանը: «Շատ դժվար է, երբ արվեստագետը կերտում է մեկ այլ արվեստագետի, հատկապես եթե դա Մինաս Ավետիսյանն է, ուստի նրա կիսանդրին ըստ ամենայնի կերտելու համար մենք անընդհատ հիշել ենք նրա գույները, կտավներն ու ինքնադիմանկարը: Իսկ թե որքանով է դա մեզ հաջողվել, թող հանրությունն ինքը դատիե, - բացման հանդիսության ժամանակ նշեցին նրանք: Նկարչի ու նրա արվեստի մասին այսօր նորից դրվատանքի ու գնահատանքի խոսքեր ասացին Հայաստանի նկարիչների ու գրողների միությունների նախագահներ Կարեն Աղամյանն ու Լեւոն Անանյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Ռուբեն Սինյանը, արվեստագտներ, մշակույթի գործիչներ: Նշեցին, որ Մինասի մասին առաջին այս քարեղեն վկան ամենեւին էլ նկարչին չմոռանալու համար չէ, այլ նրա արվեստի վերաժեւորումն է: Նրա անվան դպրոցն էլ մեծ նկարչին հիշեցնելուց բացի նաեւ փորձելու է նոր մինասներ կրթել ու դաստիարակել: «Դարձյալ վերադառնալով Մինասի անցած ուղուն, կգանք պարզ ու կարեւոր մի համոզման՝ Մինասը մինչեւ վերջ հավատարիմ մնաց իր կոչմանը եւ ամեն օր ապրեց այնպես, կարծես դա վերջինն էր: Թերեւս հենց դա է ճշմարիտ արվեստագետի մինասյան բանաձեւըե, - նշեց նկարիչ Նիկոլը: Կիսանդրու եւ դպրոցի բացման հանդիսությանը ներկա էին նաեւ նկարչի կինը՝ Գայանե Մամանջյան-Ավետիսյանը, եւ որդին՝ Նարեկ Ավետիսյանը: Նրանք եւս ողջունելի համարեցին այն, որ երկար տարիների մոռացությունից ու անտարբերությունից հետո հանրությունն այսօր կրկին վերադառնում է դեպի արվեստը, եւ հատկապես՝ դեպի Մինասը: Նրա գործերով այսօր հետաքրքրվում են նաեւ երիտասարդները: Նորաբաց դպրոցն ու կիսանդրին էլ, ըստ նրանց, այդ ամենի խոսուն վկայություններն են:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ