Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղադրվեց Մինաս Ավետիսյանի
կիսանդրին, բացվեց նրա անունը կրող նկարչական դպրոց
00:00, 8 Սեպտեմբեր, 2005
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Մայրաքաղաքի
Քանաքեռ-Զեյթուն համայնքում, նկարիչ Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում այսօր
տեղադրվեց նկարչի կիսանդրին: Բացվեց նաեւ Մինասի անվան կերպարվեստի դպրոց, ուր
ճանաչված արվեստագետներին անվճար աշակերտելու հնարավորություն կունենան
համայնքի երեխաները:
«Ծայրահեղությունների խաչմերուկում ապրող ու ստեղծագործող բացառիկ
համեստ, զուսպ, բայց եւ անկանխատեսելիե Մինաս Ավետիսյանի քարեղեն կերպարը
կերտել են քանդակագործներ Գեւորգ Գեւորգյանն ու Ռոբերտ Բալայանը: «Շատ դժվար
է, երբ արվեստագետը կերտում է մեկ այլ արվեստագետի, հատկապես եթե դա Մինաս
Ավետիսյանն է, ուստի նրա կիսանդրին ըստ ամենայնի կերտելու համար մենք անընդհատ
հիշել ենք նրա գույները, կտավներն ու ինքնադիմանկարը: Իսկ թե որքանով է դա մեզ
հաջողվել, թող հանրությունն ինքը դատիե, - բացման հանդիսության ժամանակ նշեցին
նրանք:
Նկարչի ու նրա արվեստի մասին այսօր նորից դրվատանքի ու գնահատանքի խոսքեր
ասացին Հայաստանի նկարիչների ու գրողների միությունների նախագահներ Կարեն
Աղամյանն ու Լեւոն Անանյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Ռուբեն Սինյանը,
արվեստագտներ, մշակույթի գործիչներ: Նշեցին, որ Մինասի մասին առաջին այս
քարեղեն վկան ամենեւին էլ նկարչին չմոռանալու համար չէ, այլ նրա արվեստի
վերաժեւորումն է: Նրա անվան դպրոցն էլ մեծ նկարչին հիշեցնելուց բացի նաեւ
փորձելու է նոր մինասներ կրթել ու դաստիարակել:
«Դարձյալ վերադառնալով Մինասի անցած ուղուն, կգանք պարզ ու կարեւոր մի
համոզման՝ Մինասը մինչեւ վերջ հավատարիմ մնաց իր կոչմանը եւ ամեն օր ապրեց
այնպես, կարծես դա վերջինն էր: Թերեւս հենց դա է ճշմարիտ արվեստագետի մինասյան
բանաձեւըե, - նշեց նկարիչ Նիկոլը:
Կիսանդրու եւ դպրոցի բացման հանդիսությանը ներկա էին նաեւ նկարչի կինը՝
Գայանե Մամանջյան-Ավետիսյանը, եւ որդին՝ Նարեկ Ավետիսյանը: Նրանք եւս
ողջունելի համարեցին այն, որ երկար տարիների մոռացությունից ու
անտարբերությունից հետո հանրությունն այսօր կրկին վերադառնում է դեպի արվեստը,
եւ հատկապես՝ դեպի Մինասը: Նրա գործերով այսօր հետաքրքրվում են նաեւ
երիտասարդները: Նորաբաց դպրոցն ու կիսանդրին էլ, ըստ նրանց, այդ ամենի խոսուն
վկայություններն են: