Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռ. Քոչարյան. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետե


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան):«Պետք չէ Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ խոսակցությունները տեղափոխել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հարթություն. այդ սկզբունքների միջեւ հակասություն չկա, ուղղակի չի եղել այն տարածքային ամբողջականությունը, որ այդ սկզբունքի տակ կարելի է կիրառելե,-ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-üրեյբերգայի հետ համատեղ ասուլիսում: «Մենք ինքներս ունենք տարածք, ունենք մեր սահմանները, եւ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորությանը, սակայն այդ սկզբունքը, տվյալ դեպքում` Ղարաբաղի անկախությունը, որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետե,-ընդգծեց ՀՀ նախագահը: Նրա խոսքերով` երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, այդ տարածքում երկու պետություն հռչակվեց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հանրաքվեով հաստատեց իր անկախությունը, եւ Ադրբեջանի Հանրապետությունը, որը հռչակեց 1918թ- ի իր անկախության վերականգնումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: «Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ կայսրության փլուզման ընթացքում խոսակցություն լիներ տարածքային ամբողջականության մասին, այն էլ պարզ չէ, թե ում տարածքային ամբողջականության մասին է խոսքը: Տեղի են ունենում գլոբալ տեղաշարժեր. ԽՍՀՄ փլուզումը ոչ միայն այդ տարածքում ձեւավորեց 15 պետություն, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի քաղաքական քարտեզն է փոխվելե,-նշեց Ռ. Քոչարյանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում պետք է խոսել ոչ թե երկու երկրների, այլ հենց կոնýլիկտի առարկայի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բավարարվածության մասին: Անհրաժեշտ է հաշվի առնել հենց նրանց կարծիքը` ինչպես են ցանկանում ապրել: ՀՀ նախագահի կարծիքով, հնարավոր չէ ունենալ որեւէ որոշում, որը կերջանկացնի բոլոր կողմերին, բայց նա կասկածից վեր համարեց, որ խնդիրը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա: «Այդ սկզբունքը Ղարաբաղում կիրառվել է հենց շարժման առաջին օրերիցե,-նշեց Ռ. Քոչարյանը: Լատվիայի նախագահ Վ. Վիկե-üրեյբերգան ողջունելի համարեց ընթացող խաղաղ բանակցությունները եւ աջակցություն հայտնեց Մինսկի խմբի պետություններին հակամարտության լուծմանը միտված ջանքների համար: Ըստ նրա` կողմերը պետք է շարունակեն խաղաղ բանակցությունները եւ զերծ մնան ռազմական միջամտություններից, որոնք, ինչպես փորձն է ցույց տվել, ունենում են ամենաբացասական ազդեցությունը: Լատվիան ամբողջությամբ ընդունել է Եվրամիության դիրքորոշումը, որը չեզոք դիրք է զբաղեցնում: «Մենք ընդունում ենք տարածաքային ամբողջականության սկզբունքը` չպակասեցնելով նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքըե,-ասաց Լատվիայի նախագահը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]